Կեղծ թարմացումների միջոցով հաքերները հարձակվել են Apple-ի համակարգիչների վրա
Հաքերները չարամիտ ծրագրերի միջոցով, որոնք տարածվում են որպես բրաուզերի թարմացման կեղծ ծանուցումներ, հարձակում են գործել Apple-ի համակարգիչների վրա։ Ինչպես տեղեկացնում է BleepingComputer-ը, վնասակար ծրագիրը համակարգիչներ է ներթափանցում կոտրված կայքերի միջոցով և քողարկվում է կեղծ ֆայլերով, որոնք նմանակում են Google Chrome և Apple Safari բրաուզերների թարմացումներին:
Վերլուծությունը ցույց է տվել, որ այս կեղծ թարմացումները պարունակում են RedLine, Amadey և Lumma վիրուսներ:
Հարձակման համար օգտագործվում է Atomic Stealer ծրագիրը, որը հաքերները 1000 դոլարով տարածում են Telegram խմբերի միջոցով: Ակտիվանալուց հետո այս ծրագիրը կարող է գողանալ գաղտնաբառեր, cookie ֆայլեր, բանկային քարտի տվյալներ, ինչպես նաև մուտք գործել վարակված համակարգչում առկա ֆայլեր:
Հիշեցնենք, որ NEWS.am Tech-ն արդեն հայտնել է Chrome-ի և Safari-ի վիրուսով վարակված կեղծ թարմացումների մասին։ Հարձակումը, որը կոչվում է ClearFake, օգտագործում է սխեմա, որով Google Search-ի գովազդային պաստառը հայտնվում է այն կայքերում, որոնք առաջարկում են ներբեռնել բրաուզերի թարմացումը:
Հիշեցնենք նաև, որ անձնական և ֆինանսական տվյալների արտահոսքից խուսափելու համար խորհուրդ է տրվում հավելվածները և դրանց թարմացումները չներբեռնել ոչ հավաստի աղբյուրներից։ Պաշտոնական աղբյուրից որևէ բան ներբեռնելիս խնդիրների հանդիպելու հավանականությունը, իհարկե, զրոյական չէ, բայց զգալիորեն ցածր է, քան անհայտ կայքից որևէ բան ներբեռնելիս: Եթե պատրաստվում եք ինչ-որ բան ներբեռնել, համոզվեք, որ գտնվում եք ճիշտ կայքում, այլ ոչ թե ինչ-որ այլ ռեսուրում, որը պարզապես նմանակում է ձեզ ծանոթ կայքը (նման դիզայնով և նման հասցեով):


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ինչու 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվելու․...