Բլոգեր Լապշինը բողոքարկել է Ադրբեջանին արտահանձնման մասին որոշումը
Մինսկում Բաքվի դիմումով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Ադրբեջանին արտահանձնման մասին Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մինսկի քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը:
Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի հիման վրա: Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն:
«Մինսկի քաղաքային դատարան ներկայացվել է Գլխավոր դատախազության որոշման բողոքարկումը: Դրա քննարկումը նշանակված է հունվարի 26-ին»,- ասել է Շիլվյանը: «ՌԻԱ Նովոստի»-ին Գլխավոր դատախազությունից բացատրել են, որ արտահանձնման մասին որոշումը չի իրականացվի, մինչև դատարանը չկայացնի որոշում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կփորձի լուծել Լեռնային Ղարաբաղ այցելության, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար ձերբակալված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ այլ անձանց կողմից տարբեր տարածքներ այցելության քրեականացմանը: Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան դեմ է երրորդ երկիր այս կամ այն պետությունում ձերբակալված ռուսների արտահանձնմանը:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)