Խիստ շոգը բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության վրա. JAMA Psychiatry
Բեյլորի բժշկական քոլեջի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ամռան ծայրահեղ շոգը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդկանց հոգեկան առողջության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում։
Տրամադրությունը կարգավորող սերոտոնին հորմոնի վրա շոգի գործած ազդեցության պատճառով մարդկանց մոտ հույզերի եւ վարքագծի փոփոխություններ կարող են առաջանալ։ Խիստ բարձր ջերմաստիճանների դեպքում մարդիկ ավելի շատ են ենթարկվում սթրեսի, դեպրեսիայի եւ ավելի շատ են հոգնում։ Դա հատկապես անդրադառնում է երեխաների եւ այն մարդկանց վրա, որոնք արդեն հոգեկան ինչ-որ խանգարում կամ կախվածություն ունեն, օրինակ՝ ալկոհոլից։
Գիտնականները նաեւ ընդգծել են, որ կլիմայի փոփոխությունն ընդհանուր առմամբ կապված է հոգեկան առողջության խնդիրների խորացման հետ։ Ցանկացած բնական կլիմայական աղետ կարող է խորացնել դեպրեսիայի հավանականությունն ավելի քան 30 տոկոսով, իսկ տագնապի հավանկանությունը՝ 70 տոկոսով։
Օրգանիզմի վրա շոգի ազդեցությունը նվազեցնելու համար հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս կրել գլխարկներ, ավելի շատ ջուր խմել եւ վերահսկել դեղորայքային բուժումը, քանի որ շատ դեղեր վատ են ազդում ծայրահեղ շոգի պայմաններում։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք