Բայրամովը Լոնդոնում «Ուկրաինայի վերականգնման համար» միլիոններ է խոստացել
Ադրբեջանն առնվազն 10 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես նշել է Բայրամովը, «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և հումանիտար աղետի, մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար։ Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս այս ճգնաժամի շուտափույթ լուծման օգտին՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում»։
«Ադրբեջանը նախատեսում է շարունակել իր ներդրումն ունենալ Ուկրաինան վերականգնելու և վերակառուցելու ջանքերում, մասնավորապես՝ ուղարկելով էլեկտրասարքավորումներ և Իրպին քաղաքում իրականացնելով վերակառուցման ծրագրեր։ Այս օգնության ընդհանուր գումարը կկազմի առնվազն 10 մլն դոլար»,- ասել է Բայրամովը։
Այնուհետև, Բայրամովը, սովորության համաձայն, Հայաստանին մեղադրել է «ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ չտրամադրելու մեջ»։ Վերադառնալով քննարկման թեմային՝ ադրբեջանցի նախարարն ասել է, որ Ադրբեջանը մտադիր է Ուկրաինային ականազերծման սարքավորումներ տրամադրել։


















































Բայրամովն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի. Բայրամով
Ադրբեջանը կշարունակի կառուցողական ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Բայրամով
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ