Առաջին անգամ ցողունային բջիջներից ստեղծվել են մարդկային սաղմերի պատճեններ
Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են մարդկային սաղմի սինթետիկ պատճեններ ցողունային բջիջների հիման վրա, տեղեկացրել է The Guardian-ը։ Այս ձեռքբերումը հնարավորություն կընձեռի գենետիկ հիվանդությունների եւ անպտղության պատճառների ուսումնասիրման համար։
«Մենք կարող ենք ստեղծել մարդկային սաղմի նման պատճեններ (սաղմնային ցողունային) բջիջների վերածրագրավորման միջոցով»,- պարբերականը մեջբերել է Քեմբրիջի համալսարանի եւ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Մագդալենա Ժերնիցկայա-Հետցի խոսքերը։
Գիտնականների ստեղծած կառույցները հասել են զարգացման փուլի սկզբին, որը հայտնի է որպես գաստրուլյացիա. դրանք չունեն տրոփող սիրտ կամ ուղեղի սաղմեր, բայց ունեն բջիջներ, որոնք սովորաբար ձեւավորում են ընկերքը եւ հենց սաղմը։ Ընդ որում՝ առանց մարդու ձվաբջիջների օգտագործման ստեղծված սաղմերը թույլ են տալիս հետազոտողներին շրջանցել սաղմերի հետ աշխատանքի ավանդական սկզբունքները եւ հետեւել դրանց զարգացմանն այնուհետեւ, Մեծ Բրիտանիայում սահմանված 14-օրյա շրջանի մասին օրենքով։
Մոտ ապագայում սինթետիկ սաղմերը չեն օգտագործվի կլինիկական պրակտիկայում։ Դա կապված է այն բանի հետ, որ դրանց փոխպատվաստումը անօրինական կլիներ։ Բացի այդ, առայժմ պարզ չէ, թե ունեն արդյոք այդ կառույցները պոտենցիալ՝ շարունակելու հասունացումը մինչեւզ արգացման ավելի ուշ փուլերը, քանի որ ամերիկացի եւ չինացի գիտնականների նման փորձերը կապիկների եւ մկների սաղմերի հետ հաջողություն չեն ունեցել։ Գիտնականների միջազգային հանրույթն արդեն սկսել է աշխատանքի հիմնական սկզբունքների կազմումը սինթետիկ սաղմերի համար։
14 օրվա կանոնը միջազգային բժշկական սկզբունք է, որի համաձայն՝ ԱՄԲ-ի դեպքում ոչ մի մարդկային սաղմի չի կարելի թույլ տալ ապրել կնոջ մարմնից դուրս այդ ժամկետից երկար։ Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում 14 օրվա կանոնի խախտումը քրեական հանցագործություն է։ ԱՄՆ-ում դրա կատարմանը հետեւում են հատուկ կարգավորող մարմինները։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք