Հնագետները հայտնաբերել են հնագույն ոռոգման շինություններ Նեղոս գետի վրա
Հնագետները Եգիպտոսում եւ Սուդանում Նեղոս գետի երկայնքով հայտնաբերել են քարե պատեր՝ կապված հնագույն ոռոգման շինությունների հետ։ Այս մասին տեղեկացրել է Մանչեսթրի համալսարանը։
«Մենք օգտագործել ենք արբանյակային նկարները, դրոններից արված նկարները եւ ցամաքային հետազոտությունները, ինչպես նաեւ պատմական աղբյուրները, որպեսզի որոշենք մոտ 1 300 կիսամբարտակների գտնվելու վայրը Նեղոսի 1-ին սահանքի (Եգիպտոսի հարավ) եւ 4-րդ սահանքի (Սուդան) միջեւ»,- նշել է Մեթյու Դալթոնը Արեւմտյան Ավստրալիայի համալսարանից։
Հարյուրավոր հնագույն կիսամբարտակներ այժմ գտնվում են ջրի տակ Ասուանի ջրամբարում։ Հնագույն ջրանցքների որոշ պատեր պահել են արգասավոր տիղմը Նեղոսի ամենամյա հեղեղման ժամանակ, եւ այդ խոնավ հողում կարելի էր աճեցնել բերքն առանց լրացուցիչ ոռոգման։
Գիտնականները պնդում են, որ լանդշաֆտային ինժեներիայի այս ձեւն առաջին անգամ իրականացվել է նուբիական համայնքներում, ինչպես նաեւ այն քաղաքների բնակիչների կողմից, որոնք հիմնել է ավելի ուշ հին եգիպտական պետությունը։
«Սուդանի Նուբիայում ֆերմերների հետ խոսակցություններից մենք նաեւ իմացանք, որ գետի կիսամբարտակներ շարունակել են կառուցել նաեւ 1970-ականներին, եւ որ հողը, այս պատերի ներսում հավաքված, դեռ օգտագործվում է այսօր»,- ասել է Դալթոնը։- Սա անհավանական երկարակյաց հիդրոինժեներային տեխնոլոգիա է, որը վճռական դեր է խաղացել՝ մարդկանց թույլ տալով աճեցնել սննդամթերքներ եւ բարգավաճել Նուբիայի դժվար լանդշաֆտի պայմաններում ավելի քան 3000 տարի»։
Հետազոտողները Նեղոսում հայտնաբերել են նաեւ անհամեմատ ավելի մեծ քարե պատեր, որոնց մի մասն ունի հինգ մետր հաստություն եւ 200 մետր երկարություն՝ ամբարտակներ, որոնք պետք է գետի հոսքն ուղղեին եւ հեշտացնեին նավակների շարժը Նեղոսի սահանքում։ Նրանք հեշտացրել են ռեսուրսների, բանակների, մարդկանց եւ գաղափարների տեղաշարժը Նեղոսից վար եւ վեր՝ մեծ տարածության վրա։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք