Ամուսնացած մարդիկ չեն զղջում իրենց դավաճանությունների համար. հետազոտություն
Կողմնակի սիրավեպերից հետո ամուսնացած մարդիկ չեն զղջում իրենց դավաճանությունների համար, բավարարություն են զգում դրանցից եւ կարծում են, որ դա չի վնասել իրենց ամուսնությանը, գրել է Science Daily-ն։
Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի հոգեբանները Ashley Madison կայքի երկու հազար օգտատերերի հարցումից հետո։ Հարցվողների մեծ մասը միջին տարիքի տղամարդիկ են։
«Զանգվածային լրատվամիջոցներում, հեռուստատեսային շոուներում, ֆիլմերում եւ գրքերում մենք տեսնում ենք մարդկանց, որոնք մեղքի ուժեղ զգացում են ունենում դավաճանությունից հետո։ Բայց մեր ընտրանքում նման բան չի նկատվել։ Բավարարվածության ռեյթինգները շատ բարձր էին՝ թե՛ սեքսուալ, թե՛ հուզական առումներով։ Այդ արդյունքները վկայում են, որ անհավատարմությունը շատ ավելի բարդ է, քան մենք վարժվել ենք համարել»,- ասել է առաջատար հեղինակ Դիլան Սելթերմանը։
Պարզվել է, որ մարդիկ «ձախ» սիրավեպեր են սկսում ոչ այն պատճառով, որ դադարել են սիրել զուգընկերոջը։ Բանը սեռական անբավարարությունն է։ Հարցվածների մոտ կեսը ամուսնու կամ կնոջ հետ ինտիմ հարաբերության մեջ չի մտել։ Այլ պատճառ է անկախության եւ սեռական բազմազանության ձգտումը։
Ամենից հազվադեպ դավաճանության դրդել են հարաբերությունների հիմնարար խնդիրները՝ սիրո բացակայությունը լամ ցասումը զուգընկերոջ հանդեպ։ Այսինքն՝ անհավատարմությունը պարտադիր չէ, որ վկայի հարաբերությունների խոր ճգնաժամի մասին։ Հարցվողները պարզապես նոր զգացողություններ են փնտրել։
«Մարդիկ խաբելու համար տարբեր պատճառներ ունեն։ Նրանք երբեմն ստում են, անգամ եթե իրենց հարաբերությունները բավական լավ են։ Մենք ծանրակշիռ ապացույցներ չենք գտել, որ «ձախ» կապերը կապված են հարաբերությունների ավելի ցածր մակարդակի կամ կյանքից ավելի ցածր գոհունակության հետ»,- ասել է Սելթերմանը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք