Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ երեխաներ ավելի դանդաղ են հիշում բառերը
Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնակաները հասկացել են, թե ինչու որոշ երեխաներ ավելի դանդաղ են յուրացնում բառերը։ Պարզվել է, որ մեծ բառապաշար ունեցող երեխաներն արագ են ուշադրություն դարձրել իրենց ցուցադրված առարկաներին նոր բառեր սովորելիս։ Ավելի քիչ բառեր իմացող երեխաները հայացքն առարկայից առարկա են տեղափոխել եւ հակառակը ու դրա վրա ավելի շատ ժամանակ են ծախսել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Developmental Science ամսագրում։
«Մոտավորապես երկու տարեկանում երեխաներն սկսում են ավելի արագ հասկանալ, թե ինչ է նշանակում նոր բառը։ Դա կապված է այն բանի հետ, որ նրանց առաջին բառերից շատերն այն առարկաների անվանումներն են, որոնք ինչ-որ բանով նման են միմյանց։ Փոքրիկի գլխում հաջորդական պատկեր է ստեղծվում. եթե նոր բառ եք լսում, ապա նույն ձեւի մյուս առարկաները, ամենայն հավանականությամբ, եւս կարող են այդպես անվանվել։ Դա օգնում է նրանց արագ յուրացնել նոր բառը, որովհետեւ նրանք անմիջապես հասկանում են, թե ինչ է նշանակում նոր բառը»,- նշել են հեղինակները։
Աշխատանքին մասնակցել է մեկուկեսից երկուսուկես տարեկան 66 երեխա։ Փորձից առաջ հեղինակները հավաքել են տվյալներ մասնակիցների բառապաշարի մասին։ Փորձի ժամանակ գիտնականները երեխաներին ցույց են տվել առարկաներ՝ պատրաստված կավից, գիպսից, պենոպլաստից, թելերից եւ պլաստիկե ցանցից։ Հետո հետազոտողները երեխաներին ասել են առարկաների անունները եւ հարցրել, թե ուրիշ որ առարկաները կարելի է այդպես անվանել։ Ամբողջ խաղի ընթացքում հետազոտողները հետեւել են փոքրիկների աչքերի շարժին։
Երեխաները, որոնք կարող են ավելի շատ բառեր արտաբերել, ավելի արագ են նայում այն առարկաներին, որոնք նույն ձեւն ունեն, ինչ եւ անվանված առարկան։ Ավելի քիչ բառեր իմացող երեխաները հայացքն առարկայից առարկա են տեղափոխել, եւ նրանց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ եղել։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք