Գիտական հրաշք՝ ատոմի առաջին լուսանկարը հինգ տարեկան է
Հինգ տարի առաջ մի գիտնականի հաջողվեց այն, ինչ իրենից առաջ ոչ ոքի չէր հաջողվել՝ լուսանկարել առանձին ատոմ: Այս ցնցող պատկերն արժանացել է գիտական լուսանկարչության գլխավոր մրցանակին, որը կազմակերպել էր Ճարտարագիտության և ֆիզիկական գիտությունների հետազոտական խորհուրդը (Միացյալ Թագավորություն)։ Այս մասին հայտնում է «Новая наука»-ն։
Լուսանկարում պատկերված է մեկ ստրոնցիումի ատոմ: Իսկական տեխնիկական սխրանք, քանի որ այս նկարն անելու համար նախ ատոմը լազերով սառեցրել են մինչև շատ ցածր ջերմաստիճանի, այնուհետև այն «բռնել են» մագնիսական դաշտերով, որոնք այն տեղում էին պահում:
Այնուհետև միաիոնային խցիկ է օգտագործվել ատոմն իոնային ճառագայթով լուսավորելու համար, որպեսզի այն տեսանելի լինի: Լուսանկարում այն կարծես փոքրիկ վառ կապույտ կետ լինի, որը կախված է վակուումում երկու էլեկտրոդների միջև: Ուշադրություն դարձրեք, որ լուսանկարն արվել է սև և սպիտակ տարբերակով, այնուհետև այն գունավորվել է, որպեսզի ավելի լավ ընդգծվի ստրոնցիումի ատոմը:
Բացի այդ, լուսանկարում ատոմի միջուկն ուղղակիորեն չի երևում։ Դա պայմանավորված է նրանով, որ միայն էլեկտրոնները, որոնք միջուկի շուրջ արագ շարժման մեջ են, կարող են փոխազդել լույսի հետ և ստեղծել տեսանելի պատկեր: Հետևաբար, լուսանկարում պատկերված է միջուկի շուրջ էլեկտրոնների ամպ, և ոչ թե բուն միջուկը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք