Հոգեբանները պարզել են, որ կնատյաց տղամարդկանց համար ավելի գրավիչ են տրանսգենդեր կանայք
Ամերիկացի հետազոտող Բրենդոն Էնդրյու Ռոբինսոնը պարզել է, որ տղամարդկանց, որոնք բացասական էմոցիաներ են ունենում կանանց նկատմամբ, հաճախ գրավում են տրանսգենդեր կանանք՝ իրենց «գերկանացիության» պատճառով։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Men and Masculinities ամսագրում։
Գիտնականը 3 ամսվա ընթացքում վերլուծել է Reddit հարթակի ավելի քան 200 առցանց հաղորդագրությունները եւ պարզել, որ հետերոսեքսուալ տղամարդիկ սիրո, գրավչության, սեքսուալության եւ գենդերային նորմերի հարցում ոչ սովորական կողմնորոշում ունեն:
Մեկնաբանողներն անընդհատ նշել են իրենց առնականության եւ սեքսուալ առումով գերիշխելու ցանկության մասին, բայց միեւնույն ժամանակ նրանք հաճախ նշել են, որ իրենց համար գրավիչ են տրանսգենդեր կանայք, իսկ ցիս կանանց նկատմամբ վերաբերմունքն ավելի շատ բացասական է եղել։
Հնարավոր է դա կապված է հասարակությունում տրանս կանանց դիրքի հետ ․ նրանք պետք է իրենց «գերկանացի» պահեն՝ իրենց կարգավիճակն ընդգծելու համար՝ դրանով իսկ անհիմն սպասումներ առաջացնելով որոշ տղամարդկանց մոտ։
Ցիսգենդեր տղամարդիկ նման կանանց համարում են «ավելի հնազանդ», իսկ նրանց հետ հարաբերություններն՝ ավելի հեշտ։
Այսպիսով, տրանսգենդեր կանանց վերաբերյալ գերիշխող կարծրատիպերը վնասում են ոչ միայն իրենց, այլեւ ցիսգենդեր կանանց, որոնք համեմատության եւ սեքսուալ օբյեկտիվացման առարկա են դառնում։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք