Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Քիմերա-մոլեկուլ. Ռուս գիտնականները մշակել են միացություններ քաղցկեղի դեմ պայքարի համար

Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ համատեղ սինթեզել են միացությունների շարք, որոնք կարող են քաղցկեղային բջիջների համար կրիտիկականորեն կարեւոր սպիտակուցների քայքայման պրոցես սկսել։ Այս մասին տեղեկացրել է Ռուսական գիտական ֆոնդը, որի դրամաշնորհի շրջանակում կատարվել է հետազոտությունը։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է European Journal of Medicinal Chemistry ամսագրում։

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Իմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի (Կալինինգրադ), Տոլյատիի պետական համալսարանի գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ համատեղ ստեղծել են առողջ հյուսվածքների համար ոչ թունավոր միացություններ, որոնք կարող են ճնշել չարորակ բջիջների ակտիվությունը։ Գիտնականները չեն բացառում, որ ստացված նյութերը կարող են հիմք դառնալ հակաքաղցկեղային դեղերի համար։

Քաղցկեղի դեմ պայքարի մոլեկուլյար մեթոդիկան համարվում է առավել հեռանկարայիններից մեկը։ Մեթոդի էությունը այն հատուկ սպիտակուցների թիրախային քայքայումն է, որոնք կենսականորեն կարեւոր են քաղցկեղային բջիջների գործելու համար։

Գիտնականները դրա համար գործի են դնում վնասված սպիտակուցներից ներբջջային մաքրման բնական մեխանիզմը։ Այդ սպիտակուցների նորմը, որոնք կարող են խախտել բջջի նորմալ աշխատանքը, պարզում է հատուկ ֆերմենտը՝ ուբիկվիտինազան։ Այն սպիտակուցային շղթային է միացնում մեկ այլ սպիտակուց՝ ուբիկվիտինը, որը նրա համար դառնում է «սեւ նշում»։ Այդ «նշված» սպիտակուցային մոլեկուլը արագ ոչնչանում է հատուկ բջջային օրգանելներով՝ պրոտեասոմներով։

Այս մեխանիզմն օգտագործելու գաղափարը քաղցկեղային բջիջների հատուկ սպիտակուցները ոչնչացնելու համար առաջ է եկել գիտական միջավայրում դեռ 2000-ականների սկզբին։ Դրա բովանդակությունն այն է, որպեսզի միջնորդ մոլեկուլի օգնությամբ միացվի ֆերմենտ-ուբիկվիտինազան այն սպիտակուցի հետ, որը պետք է քայքայել։ Ստացված կառույցը քիմիկոսներն անվանել են քիմերա-մոլեկուլ։ Նյութը, որը «կպչան» է ծառայում ֆերմենտի եւ սպիտակուցի միջեւ, կոչվում է «լիգանդ», իսկ ամբողջ սպիտակուցների թիրախային ոչնչացման տեխնոլոգիան՝ PROTAC (PROteolysis TArgeting Chimeras)։

«Մեր օրերում քիմերա-մոլեկուլների հիման վրա դեղերի ստեղծման համար ներդնում են միլիրադավոր դոլարներ, իսկ այն ունենալ ձգտում է ցանկացած խոշոր դեղագործական ընկերություն։ Այդ տիպի քիմերային կառույցները իդեալական «քիլեր» են, քանի որ դրանք կարելի է պատրաստել գրեթե ցանկացած թիրախ-սպիտակուցի համար։ Ընդ որում՝ դրանք աշխատում են բջջում չափազանց ցածր խտություններով, ինչն օգնում է խուսափել կողմնակի ազդեցություններից»,- RT-ի հետ զրույցում ասել է նախագծի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փոքր բիոակտիվ մոլեկուլների սինթեզի լաբորատորիայի վարիչ Միխայիլ Կրասավինը։

Այսօրվա դրությամբ ամենից հաճախ որպես սպիտակուցը կապելու «կամուրջ» հանդես են գալիս արդեն հայտնի իմունամոդուլավորող դեղամիջոցների մոլեկուլները՝ տալիդոմիդը եւ նրա անալոգները։ Սակայն այս նյութերի օգտագործումը հղի կանանց դեպքում հանգեցրել է երեխաների զարգացման ծանր խախտումների։

Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ համատեղ գտել են պոտենցիալ վտանգավոր միացությունների այլընտրանքը։ Քիմիկոսները սինթեզել են 20 տարբեր մոլեկուլներ գլուտարիմիդի հիմքի վրա՝ ազոտ պարունակող օրգանական նյութ, որը թունավոր չէ եւ հեշտությամբ կապվում է ֆերմենտի եւ սպիտակուցի հետ բջջի ներսում։ Գլուտարիմիդն արդեն օգտագործվում է դեղագործության մեջ որպես սեդատիվ եւ հոգեխրախուսիչ ազդեցությամբ դեղամիջոցների բաղադրիչ։

Աշխատանքի հեղինակները ստացված մոլեկուլները փորձարկել են in vitro կենդանի քաղցկեղային բջիջների վրա։ Ամենից լավ դրսեւորվել են այն միացությունները, որոնք ծծումբ են պարունակել. դրանք երկու անգամ ավելի արդյունավետ են կապվել ֆերմենտի եւ թիրախ-սպիտակուցի հետ, քան գոյություն ունեցող անալոգները։ Նոր մոլեկուլները կարողացել են ճնշել ոսկրածուծի քաղցկեղի բջիջների ակտիվությունը, ընդ որում՝ թունավոր էֆեկտ չառաջացնելով։

Գիտնականների խոսքով՝ ստացված միացությունները հետագայում կարող են հիմք դառնալ հակաքաղցկեղային դեղամիջոցների շարքի համար։