Շնչառական երկու վիրուսները միավորվել են եւ շրջանցել մարդու իմունային համակարգը. հետազոտություն
Կենսաբաններին հաջողվել է արձանագրել, թե ինչպես են շնչառական երկու տարածված վիրուսներ միավորվել եւ հիբրիդ ձեւավորել, որը կարող է շրջանցել մարդու իմունային համակարգը եւ վարակել թոքերի բջիջները։ Գիտնականների կարծիքով՝ իրենց աշխատանքը կօգնի բացատրել, թե ինչու է այդ վիրուսներով միաժամանակյա վարակումը որոշ պացիենտների համար զգալիորեն ծանրացնում հիվանդության ընթացքը եւ բարդացնում դրա բուժումը։
Սուր շնչառական վիրուսների վարակների բոլոր դեպքերի կեսը միքստ-վարակ է, որոնց դեպքում մարդու օրգանիզմը ստիպված է պայքարել մի քանի հարուցիչների դեմ։ Ավելի հաճախ վիրուսները կամ պարզապես գոյակցում են միմյանց հետ, կամ դիմակայում միմյանց։ Շնչառական-սինցիտիալ վիրուսը (ՇՍՎ) կարող է խոցել ստորին շնչուղիները եւ առաջ բերել բրոնխիոլիտներ՝ երեխաների սուր շնչական անբավարարությամբ։ Մինչեւ COVID-19-ի համավարակը դրան բաժին էր ընկնում ծանր շնչառական վարակների դեպքերի լրջագույն մասը, երբեմն անգամ թոքերի արհեստական շնչառության պահանջ էր առաջանում։ ՇՍՎ-ին բնորոշ է միքստ-վարակի մասնակցությունը, բայց մոլեկուլյար մեխանիզմները եւ սուր շնչառական վարակի նման ընթացքի պատճառներն առայժմ անհայտ են։
Գլազգոյի համալսարանի վիրուսաբանները՝ Պաբլո Մուրսիայի (Pablo Murcia) գլխավորությամբ, որոշել են ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունենում բջիջների հետ շնչառական սինցիտիալ А2 վիրուսով եւ գրիպի А/H1N1 վիրուսով միաժամանակ վարակվելու դեպքում։ Նրանք ինկուբացրել են բրոնխների եւ ալվեոլների մարդկային էպիթելի բջիջները երկու հարուցիչների հետ միասին, ինչից հետո, 12-72 ժամ անց, ուսումնասիրել են բջիջների փոփոխությունները։
Գիտնականները հայտնաբերել են, որ միմյանց հետ մրցակցելու փոխարեն նրանք միաձուլվել են՝ արմավակերպ հիբրիդ վիրուս առաջացանելով։ ՇՍՎ-ն դարձել է այդ «արմավի» «ցողունը», իսկ տերեւներ են դարձել գրիպի վիրուսները։ Մինչ այժմ, Պաբլո Մուրսիայի խոսքով, նման հիբրիդային վիրուսներ ոչ ոք չի նկարագրել։
Միանգամայն տարբեր երկու ընտանիքների վիրուսները՝ միասին կոմբինացվելով, ձեւավորել են նոր տեսակի ախտածին, որը կարող է վարակել հարեւան բջիջները, անգամ չնայած գրիպի հանդեպ հակամարմինների առկայությանը։ Հակամարմինները ներծծվում են մակերեսին գտնվող գրիպի սպիտակուցներում, բայց վիրուսը պարզապես օգտագործում է RAV-ից ազատ սպիտակուցները բջիջները վարակելու համար։ Ինչպես ասել է Մուրսիան, գրիպն օգտագործել է հիբրիդային վիրուսային մասնիկները որպես տրոյական ձի։
Վիրուսաբան, բժիշկ Սթիվեն Գրիֆինի (Լիդսի համալսարան) խոսքով՝ նման համատեղ աշխատանքը կարող է ավելացնել մահացու վտանգավոր հիվանդության՝ վիրուսային թոքաբորբի առաջացման շանսերը։ Հաջորդ քայլով պետք է ապացուցել, որ հիբրիդային վիրուսները կարող են հայտնվել միանգամից երկու վարակով վարակված պացիենտների օրգանիզմում, եւ ստուգել, թե վիրուսների որ զույգերն են ընդունակ դրան։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք