Ինչու է մաշկը չափազանց ակտիվորեն մաքրելը վտանգավոր
Մենք սովոր ենք կարծել, որ լավ մաքրելն առանց բորբոքումների ու այլ թերությունների մաշկ ունենալու գաղտնիքն է։ Դա ճշմարիտ է, սակայն մաշկի առողջ լինելն ու լվացվելու քանակն ուղղակիորեն կապված չեն, իսկ մաքրող պրոցեդուրաներով չափազանց շատ տարվելը կարող է հակադիր արդյունք ունենալ։ Thesymbol.ru-ն ներկայացրել է, թե ինչու է մաշկը չափից շատ մաքրելը վտանգավոր եւ օրվա ընթացքում քանի անգամ է հարկավոր լվացվել։
Յուրաքանչյուր անգամ լվացվելիս մենք վնասում ենք էպիդերմիսի լիպիդային բարիերը եւ մաշկի արտաքին շերտից մաքրում բնական յուղերը։ Չափազանց հաճախ լվացվելը մաշկի չորության ու գրգռվածության, ինչպես նաեւ շատ ավելի շուրջ խնդիրների հանգեցնող ուղիղ ճանապարհ է։ Լիպիդային բարիերը ոչ միայն պահպանում է մաշկի վերին շերտերի խոնավությունը, այլեւ պաշտպանիչ դեր կատարում, որը վիրուսիներին եւ բակտերիաներին թույլ չի տալիս մաշկ մտնել։ Այդ պատճառով հարկավոր չէ մի քանի ժամը մեկ անգամ լվացվել՝ ձգտելով սպանել բոլոր միկրոբներին․ վնասելով լիպիդային բարիերը՝ դուք միայն հեշտացնում եք դրանց գործը։
Ինչ հաճախականությամբ լվացվել՝ մաշկը մաքրելու, բայց դրա պաշտպանիչ գործառույթները չխաթարելու համար։ Այս հարցի պատասխանը կախված է մաշկի տեսակից։ Մասնագետները չոր մաշկ ունեղողներին խորդհուրդ են տալիս մաքրման ամբողջական պրոցեդուրա անցկացնել միան երեկոյան, իսկ առավոտյան լվացվել սառը ջրով՝ առանց հավելյալ միջոցներ օգտագործելու։ Յուղոտ եւ կոմբինացված մաշկ ունեցողների համար դա կարող է բավարար չլինել․ գիշերվա ընթացքում չափից շատ ճարպ է արտադրվում, որը հարկավոր է հեռացնել լվացվելու միջոցի օգնությամբ։
Անկախ նրանից, թե ինչ տիպի մաշկ ունեք եւ քանի անգամ եք լվացվում, փորձեք խուսափել ագրեսիվ միջոցներից, որոնք չափից շատ են մաքրում մաշկը։ Զգույշ եղեք սկրաբեր օգտագործելիս, ընտրեք թթուներով նուրբ էկսֆոլիանտներ։ Դրանք հեռացնում են մաշկի չորացած հատվածները՝ առանց այն վնասելու։ Լվացվելուց հետո մի մոռացեք տոների մասին։ Այն խնամքի հարցում կարեւոր միջով է, որը կարգավորում է մաշկի pH հավասարակշռությունը՝ այն պաշտպանելով չորությունից ու գրգռվածությունից։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք