Ինչպես սովորել հեշտ քնել եւ արթնանալ նույն ժամերին
Կոգնիտիվ-վարքային թերապիայի հաջողությունն անքնության դեպքում հիմնականում կախված է մարդու կամքի ուժից, ասել է քնաբան Ռոման Բուզունովը, գրել է Доктор Питер-ը։
Ժամանակացույցով պառկելու եւ վեր կենալու համար նույնպես կամքի ուժ է հարկավոր։ Անգամ եթե կես գիշեր չեք քնել, պետք է ստիպեք ձեզ արթնանալ ըստ ժամանակացույցի։
«Մենք չենք կարող կամքի ուժով ստիպել ավելի շուտ քնել, մանավանդ եթե չքնելու վախի ռեֆլեքս ունենք։ Բայց մենք կարող ենք ստիպել մեզ արթնանալ, կամ մեզ ստիպում են դա անել հանգամանքները։ Բանակում բոլորն արթնանում են նույն ժամին, երբ էլ որ պառկած լինեն քնելու»,- նշել է քնաբանը։
Հաճելի նորությունն այն է, որ երկար ժամանակ լարվելու հարկ չկա։ Մասնագետի խոսքով՝ երկու շաբաթը բավական է, որպեսզի արդյունքի հասնեք։
Մինչ այդ քնաբանը ներկայացրել էր, թե ինչի հետ կարող է կապված լինել վաղ արթնանալը, երբ արթնանում են առավոտյան ժամը 3-4-ին եւ այլեւս չեն կարողանում քնել։ Քնաբանի խոսքով՝ դա հիմնականում դեպրեսիվ վիճակի վաղ ախտանշան է։
Քնի հետ կապված նման խնդրի դեպքում բժիշկը խորհուրդ է տվել որքան հնարավոր է շուտ դիմել մասնագետ բժշկի։
Քնի այդ խանգարումը հաղթահարելը, ըստ նրա, ավելի հեշտ է, քան վաղ արթնանալու խնդրի դեպքում։ Բանն այն է, որ ըստ էության ցանկացած առողջ մարդ գիշերվա ընթացքում արթնանում է 3-5 անգամ՝ տառացիորեն մի քանի վայրկյանով, բայց, որպես կանոն, այդ մասին չի հիշում։ Բայց որոշ դեպքերում մարդու մոտ ձեւավորվում է չքնելու վախի ռեֆլեքս, եւ այդ ժամանակ նա սկսում է հիշել, թե քանի անգամ է արթնանում, դա նրա համար դառնում է խնդիր։
Մասնագետը նշել է, որ գիշերը հաճախ արթնանալու խնդրի լուծմանն օգնում են քնի սահմանափակումը եւ «իսկապես արտահայտված քնկոտության» կուտակումը։ Իսկ գլխավոր կանոնը՝ 15 րոպեից ավելի երկար չմնալ անկողնում առանց քնի։ Այլապես կարող է արատավոր շրջան առաջանալ. որքան մարդը երկար պառկի, այնքան ավելի վատ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր