Գիտնականները կապ են հայտնաբերել մարդկանց ֆիզիկական ակտիվության եւ նրանց միջավայրի էկոլոգիականության միջեւ
Տեղը, որտեղ մարդն անցկացնում է օրը, կարող է ազդել նրա չափավոր կամ եռանդուն ֆիզիկական ակտիվության վրա, նշվել է նոր հետազոտությունում, որի համահեղինակներն են Հյուսիսային Կարոլինայի նահանգի համալսարանի գիտնականները։
Հետազոտությունը հրապարակվել է Environment International ամսագրում։
Հետազոտությունն իրականացվել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի նախկին դոկտորանտ Օրիոլ Մարկեի գլխավորությամբ։ Օգտագործվել են կրիչ սարքեր եւ արբանյակային տվյալներ, որպեսզի կարողանան մարդկանց «հետիոտնային հասանելիության» ակտիվության մակարդակը կապել այն տեղի էկոլոգիականության հետ, որտեղ նրանք անցկացրել են իրենց ժամանակը։ «Հետիոտնային հասանելիությունը» հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսին են փողոցների անցման խտությունը եւ հողօգտագործման տեսակների համադրումը, իսկ «կանաչապատվածությունը» բուսականության առատությունն է այդ շրջանում։ Այնուհետեւ հետազոտողները կազմել են մասնակիցների «ակտիվության» վայրերի քարտեզը եւ չափել հետիոտնային հասանելիությունը եւ տեղանքի կանաչապտվածությունը։
Հետազոտության մասնակիցները, ժամանակ անցկացնելով այն վայրերում, որոնք միաժամանակ շատ հարմար էին զբոսանքների համար եւ շատ կանաչ էին, ցույց են տվել չափավոր եւ եռանդուն ֆիզիկական ակտիվության ամեաբարձր մակարդակներ։
Նախորդ հետազոտություններում ուսումնասիրվել էին բնակելի թաղամասերի բնութագրերը, որպեսզի պարզվի կապը ֆիզիկական ակտիվության եւ շրջակա միջավայրի միջեւ, բայց նոր հետազոտությունում օգտագործվել են կրիչ սարքեր (GPS եւ աքսելերաչափեր)՝ հետեւելու համար ակտիվությանը բոլոր միջավայրերում, որտեղ գտնվել է մարդն օրվա ընթացքում։
Նոր արդյունքները վկայում են այն մասին, որ տան, աշխատավայրի եւ նշանակման այլ վայրերի միջեւ հետիոտն զբոսանքների հնարավորությունների առկայությունը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի ֆիզիկական ակտիվությունը, եթե այդ շրջանները նաեւ շատ կանաչ լինեն։
Եթե քաղաքաշինարարները, լանդշաֆտային ճարտարապետները եւ քաղաքական գործիչները շահագրգռված են, որպեսզի մարդիկ օրվա ընթացքում ավելի շատ զբաղվեն ֆիզիկական վարժություններով, նշել են հետազոտողները, ապա «կանաչապատման միջոցառումները պետք է ուղղվեն այն բանին, որպեսզի կանաչապատվեն հետիոտնային ակտիվության շրջանները՝ առավելագույնի հասցնելու համար ֆիզիկական ակտիվության հնարավորությունները»։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը