Լապշինի հարցով Ուկրաինան մերժել էր Ադրբեջանին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու միջնորդությամբ Ադրբեջանը դիմել է ոչ միայն Բելոռուսին, այլ նաև Ուկրաինային։ Հիշեցնենք, որ Լապշինը, ով Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի է, հանդես էր գալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերաբերյալ քննադատական հրապարակումներով, ինչպես նաև 2011-12թթ. այցելել էր Լեռնային Ղարաբաղ և իր բլոգում պատմել այդ մասին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, մեղադրելով Լապշինին՝ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի և առանց անհրաժեշտ փաստաթղթերի սահմանը խախտելու մեջ, դիմել է նաև Ուկրաինային՝ Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու խնդրանքով, և արտաքին գործերի նախարար Արսեն Ավակովից մերժում է ստացել։
Փետրվարի 6-ին, Բելոռուսի Գերագույն դատարանը Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին ճանաչել է օրինական, և հաջորդ օրը բլոգերը հայտնվեց Ադրբեջանում։
Դեռ հունվարի սկզբին Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չկան, իսկ բելառուսական փաստաբաններից մեկը արձանագրել էր, որ այդպիսով դատարանի վրա ճնշում է գործադրվել, քանի որ «ոչ մի բելառուսական դատավոր չի հանդգնի երկրի նախագահի կարծիքին դեմ որոշում կայացնել»։
Հունվարի վերջին նախագահ Լուկաշենկոն, ելույթ ունենալով մանկավարժության ոլորտի աշխատակիցների՝ դոկտորների և պրոֆեսորների վկայականների հանձնման արարողության ժամանակ, հայտարարել էր, որ Ուկրաինան «եղբայրական» պետություն է և այժմ «պայքարում է իր անկախության համար»։
Top-News.am


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)