Եթե ունեք առանձնատուն եւ պայմաններ, ապա անպայման շուն պահեք
Շներն իրենց տերերին ոչ միայն շատ դրական հույզեր են հաղորդում, այլեւ դրականորեն են ազդում նրանց առողջության վրա։ Այս մասին ասվում է Circulation. Cardiovascular Quality and Outcomes ամսագրում հրապարակված վերջին ուսումնասիրության մեջ, որը ցույց է տվել, որ շուն ունենալը 24 տոկոսով նվազեցնում է ցանկացած պատճառով մահվան ռիսկը։
Մարդկանց մոտ, որոնք սրտի կաթված են տարել եւ ապրում են շան հետ, մահանալու ռիսկը 33 տոկոսով ավելի ցածր է, քան իրենց հասակակիցների մոտ, որոնք շուն չունեն, նշում են գիտնականները:
Այդպիսով, շուն պահելն ունի մի շարք առողջապահական օգուտներ: Ահա դրանցից մի քանիսը.
Քաշի կորուստ
Բնապահպան-կենսաբան Լորեն Ռոդսի խոսքով՝ շների տերերը ֆիզիկապես ավելի ակտիվ են, եւ դա դրականորեն է ազդում նրանց առողջության եւ մարզավիճակի վրա։
Հետազոտությունների համաձայն՝ մարդիկ, որոնք շաբաթական 5 օր օրական 20 րոպե զբոսնում են շան հետ, մեկ տարվա ընթացքում նիհարել են միջինը 7 կիլոգրամով: Ավելին, տերերը, որոնք զբոսնում են իրենց շներին, շատ ավելի հավանական է, որ հասնեն ֆիզիկական ակտիվության առաջարկված մակարդակին:
Սրտի առողջության բարելավում
Ստատինների ընդունումն արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու միակ միջոցը չէ։ Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիան (AHA) նշում է, որ մի շարք հետազոտություններ ուսումնասիրել են շուն պահելու եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ կապը եւ պարզել, որ ընտանի կենդանիները կարողացել են նվազեցնել ռիսկերը:
Ալերգիայի նվազեցում
PLOS One ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխայի կյանքի առաջին տարում տանը ընտանի կենդանիներ ունենալը կարող է պաշտպանել ալերգիայի եւ ասթմայի զարգացումից:
Ավելի քիչ բժշկի այցելություններ
Համաձայն Journal of Personality and Social Psychology ամսագրում հրապարակված հետազոտության՝ շների տերերն ավելի քիչ հավանականությամբ են դիմել բժշկի: Կալիֆոռնիայից գիտնականները հետեւել են 1000 հիվանդի եւ պարզել, որ ընտանի կենդանիներ ունեցողները տարեկան միջինը 8,42 անգամ այցելում են բժշկի՝ ընտանի կենդանիներ չունեցող մարդկանց ՝ 9,49 անգամ այցելությունների դիմաց:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի