Ինչո՞ւ է COVID-19-ի դեպքում օրգանների կանգ առաջանում
Ինչպե՞ս է COVID-19 առաջացնող SARS-CoV-2 վիրուսը հիվանդի թոքերից տեղափոխվում այլ օրգաններ, իսկ հետո հանգեցնում դրանց կանգի։ Հարցի պատասխանը գտել են «Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոն» Դաշնային պետական բյուջետային հաստատության, Ժողովուրդների բարեկամության համալսարանի եւ Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ (Ռուսաստան) գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է «Газета.ру»-ն, գիտնականները պարզել են, որ վիրուսը թոքերից տեղափոխվում է արյան եւ լիմֆաների օգնությամբ, բայց դրա համար թոքերում պետք է լինեն նախնական բորբոքում եւ բարձր վիրուսային բեռնվածություն։ Գիտնականները նաեւ պարզել են, որ օրգանների կանգի պատճառը ոչ թե բջիջներում վիրուսի առկայության փաստն է, այլ հիպոքսիան, որն առաջ է գալիս արյան մատակարարման խախտման պատճառով։
«Մենք ենթադրում ենք, որ թոքում արյան խախտված շրջանառության պայմաններում թոքերից այլ օրգաններ կորոնավիրուսի մասնիկների տարածման հիմնական ուղին լիմֆոգեմատոգենն է, ինչի մասին վկայում է SARS-CoV-2-ի ՌՆԹ-ի հայտնաբերման բարձր հաճախականությունը միջնորմների լիմֆատիկ հանգույցներում»,- ասել է հետազոտության հեղինակներից Ադհամժոն Աբդուլաեւը։
Հետազոտության ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են COVID-19-ից մահացած 36 պացիենտների հյուսվածքները։ Նրանց մեկ երրորդի մոտ SARS-CoV-2-ը հայտնաբերվել է միայն թոքերում, բայց մեծ մասի մոտ (63,9 տոկոս) ախտահարված են եղել մի քանի օրգաններ։ Լիմֆատիկ հանգույցներում վիրուսի առկայության հետքեր են հայտնաբերվել 86,9 տոկոսի մոտ, 56,9 տոկոսի մոտ ախտահարված է եղել սիրտը, 52,2 տոկոսի մոտ վիրուսը հայտնաբերվել է փայծաղում, 47,8 տոկոսի մոտ՝ լյարդում, 26 տոկոսի մոտ՝ երիկամներում, իսկ 13 տոկոսի մոտ՝ գլխուղեղում։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի