Ֆոտոմոդել Ջոաննա Կրուպան մերկացել է՝ ի պաշտպանություն կենդանիների իրավունքների
Ամերիկացի ֆոտոմոդել, դերասանուհի, պրոդյուսեր եւ կենդանիների իրավունքների հարցերով ակտիվիստ Ջոաննա Կրուպան ամբողջությամբ մերկացել է՝ ի պաշտպանություն կենդանիների իրավունքների:
Ջոաննան հայտնի է «Մայամիի իսկական տանտիրուհիները» ռեալիթի շոուում դերով, ինչպես նաեւ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպության հետ համագործակցությամբ:
Մոդելը բազմիցս մերկ նկարահանվել է պաստառների համար՝ «Ես ավելի շուտ մերկ կշրջեմ, քան մորթի կհագնեմ» կարգախոսով:
Այս անգամ Ջոաննան հանդես է եկել կրկեսների դեմ՝ մերկանալով եւ «վագրի նման ներկվելով»:
Վերջերս բաժանված գեղեցկուհին ֆոտոսեսիան կազմակերպել է բրիտանական խորհրդարանի ֆոնին: Մոդելի ձեռքին «Արգելե՛ք կրկեսները, որտեղ վայրի կենդանիներ են ելույթ ունենում» գրությամբ պաստառ է եղել:
«Ես միշտ սիրել ու հարգել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը՝ ուղղված կենդանիների իրավունքների պաշտպանությանը: Զարմացա՝ իմանալով, որ Անգլիայում եւ Ուելսում դեռ կրկեսներ կան, որտեղ վայրի կենդանիներին ստիպում են ելույթ ունենալ: Վայրի կենդանիները չպետք է զվարճանքի համար որեւէ հնարք ցուցադրեն: Բրիտանական կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի»,- հայտարարել է Կրուպան:
Նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը 2015 թվականին խոստացել էր արգելել կրկեսները, սակայն չկարողացավ, չնայած կառավարության մեծ մասը կողմ էր արգելքին:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն