Թարթիչների խնամք
Հայտնի է, որ աչքերը հոգու հայելին են: Աչքերի գեղեցկությունը կախված է դրանց ձեւից, գույնից եւ, իհարկե, թարթիչներից: Հենց թարթիչներն են աչքերն արտահայտիչ եւ առանձնակի գրավիչ դարձնում: Բացի այդ, թարթիչները եղջերաթաղանթը փոշուց պաշտպանելու կարեւոր գործառույց են իրականացնում: Երկար խիտ թարթիչները շատ աղջիկների երազանքն են, բայց, ցավոք, ոչ բոլորին է ծննդյան օրից նման նվեր բաժին ընկել:
Թարթիչների չափազանց շատ թափվելը կանխարգելելու համար հարկավոր է դրանք խնամել ամեն օր: Դա շատ հեշտ է. օգտագործեք որակյալ դեկորատիվ կոսմետիկա, իսկ երեկոյան անպայման մաքրեք դիմահարդարումը: Երբեք մի պառկեք քնելու՝ առանց թարթիչներից սեւաներկը մաքրելու: Դիմահարդարումը մաքրելու համար օգտագործեք աչքերից կոսմետիկան հեռացնելու հատուկ միջոցներ. դրանք արտադրվում են՝ հաշվի առնելով դեմքի առանձին հատվածների մաշկի յուրահատկությունները: Այդ միջոցները վերահսկողություն են անցել եւ անվտանգ են աչքերի համար: Բացի այդ, դրանք սեւաներկը նրբորեն հեռացնում են թարթիչներից. չեք տրորում ո՛չ կոպերի մաշկը, ո՛չ հենց թարթիչները: Ավելորդ տրորումը կբերի դրանց դյուրաբեկությանն ու թափվելուն:
Ավելորդ չի լինի շաբաթը երկու կամ երեք անգամ (կատարյալ պարագայում՝ ամեն օր) աչքերին թրջոցներ դնել: Դրա համար օգտագործում ենք երիցուկի, եղեսպակի բուսական թուրմերը: Բամբակե բարձիկները թաթախում ենք ջոլ լուծույթի մեջ եւ 15 րոպե պահում փակ աչքերի վրա: Նման դիմակներն օգնում են հեռացնել կոպերի մաշկի հոգնածությունը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի