Սահմանադրական նոր կարգը կարող է պառակտել Թուրքիան
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը ներառում է նաև կառավարման նախագահական համակարգի անցման առաջարկ, կարող է պառակտել երկիրը: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
«Սահմանադրական նոր կարգը կարող է բաժանել Թուրքիան, մասնատել, կարող է ներքին բախում առաջանալ», - ասել է Քըլըչդարօղլուն:
Քեմալականների առաջնորդը ևս մեկ անգամ կոչ է արել բոլորին սպասվելիք հանրաքվեի ժամանակ «ոչ» քվեարկել և չաջակցել իշխող կուսակցության կործանարար նախագծին:
«Կարևոր չէ, թե ինչ քաղաքական նախընտրություններ ունեք: Իր երկիրը սիրող, ժողովրդավարության ու ազատության կողմնակից հանդիսացող յուրաքանչյուր մարդ պետք է «ոչ» քվեարկի», - հայտարարել է Քըլըչդարօղլուն:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)