Թրամփի երդմանակալության ճառի հիմնական ուղերձը՝ «Ամերիկան՝ ամենից առաջ»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ճառի հիմնական ուղերձն էր՝ «Ամերիկան՝ ամենից առաջ»։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Արեւմտյան Անգլիայի համալսարանի ավագ դասախոս Գյունթեր Վալցենբախը։
Նրա խոսքով, հակառակ թվացյալ պարզությանը, ճառը բաց է մեկնաբանություննեի համար։ «Որպես ընտրված նախագահ Թրամփի՝ ավելի վաղ արված հայտարարությունները եւ քարոզարշավի ընթացքում ելույթները պարզություն չեն մտցրել նրա երկարաժամկետ քաղաքական նպատակների հարցում։ Փոխարենը, հայտնվեց «գործարքներ կնքողի» նրա կերպարը. մարդ, ում նախկին ֆինանսական հաջողությունները եւ միլիարդատերերի ներկայիս կառավարությունը ի զորու են փոփոխել ներքին տնտեսական եւ լուրջ արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող դաշնային համակարգը։ Այդուհանդերձ, պետությունը բիզնես չէ, եւ նորընտիր նախագահը պետք է դա արագ ընկալի, եթե մտադիրր է գործել իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում», – նշեց Գյունթեր Վալցենբախը։
Նրա խոսքով, հնարավոր չէ պարզ զուգահեռներ անցկացնել Թրամփի եւ ցանկացած այլ նախագահի երդմնակալության ճառերի միջեւ, բացառությամբ՝ Ռոնալդ Ռեյգանի եւ Ջորջ Բուշի ճառերի։ «Առաջինի պարագայում՝ գործարարությանը աջակցության լիբերալ օրակարգով Վաշինգտոնի հետնապահի դերի համար։ Իսկ Բուշի պարագայում՝ ծայրահեղական նեոպահպանողական գաղափարախոսությունը կրող քաղաքական խորհրդատուների փոքրիկ խմբի ազդեցության պատճառով։ Այս մասնակի նմանություններից եւ ոչ մեկը, սակայն, չի կարող կանխորոշել այլ քաղաքական առաջնորդների հետ ապագա բախումների մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ենթադրվող հանդիպման հետեւանքները», – շեշտել է Գյունթեր Վալցենբախը։


















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)