Ավտոմեքենայով ուղեւորությունն ինչպե՞ս է ազդում մեր առողջության վրա
Եթե ամեն օր ավտոմեքենայի սրահի մեջ անցկացնեք 20-ական րոպե՝ շնչելով բենզոլի եւ ֆորմալդեհիդի հոտերը, դա զգալիորեն կմեծացնի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել Կալիֆոռնիական համալսարանի (Ռիվերսայդ) թունաբանության եւ շրջակա միջավայրի մասնագետները, որոնց հոդվածը հրապարակվել է Environment International ամսագրում:
Ավտոմեքենայի սրահի օդում նշված թունավոր միացությունների առկայության մասին կարելի է կռահել «նոր մեքենային» հատկանշական հոտով, հայտնում է «Նովոստի Mail.RU»-ն:
Դրանք ցնդող օրգանական միացություններ են (ՑՕՄ), որ աստիճանաբար շրջակա միջավայր են արտազատվում ավտոմեքենաների արտադրության ժամանակ օգտագործվող պլաստիկի, սոսնձի, տեքստիլի եւ այլ նյութերի կողմից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ավտոմեքենայի սրահի օդում կա այդպիսի ՑՕՄ, ընդ որում՝ քաղցկեղածինների՝ բենզոլի եւ ֆորմալդեհիդի ակնհայտ գերակշռմամբ:
Հայտնի է, որ բենզոլը մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը, բացասաբար ազդում վերարտադրողական համակարգի վրա՝ մեծացնելով անպտղության եւ զարգացման շեղումներով երեխաների ծնվելու հավանականությունը:
Գիտնականները հաշվարկել են հնարավոր ռիսկերը, որոնց բախվում են վարորդներն ու ուղեւորները, ովքեր ամեն օր երթեւեկում են մեքենայով, օրինակ`տնից աշխատանքի եւ աշխատանքից տուն: Պարզվել է, որ բենզոլի եւ ֆորմալդեհիդի ազդեցության անվտանգ շեմը հաղթահարելու համար բավական է պարբերաբար մեքենայի մեջ անցկացնել նվազագույնը 20 րոպե:
Հատկանշական է, որ որքան նոր է մեքենան, այնքան սրահի օդում վտանգավոր միացությունների խտությունը մեծ է, եւ որքան երկար է ուղեւորությունը, այնքան մեծ է հասցվող վնասի չափը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի