Թրամփը մոռացավ Խաչատուր Սուքիասյանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-յան էջում ուշագրավ գրառում է արել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի մասին.
«Ամենուր, ուր Յովանովիչը գնացել է, վատ զարգացում է եղել։ Նա սկսեց Սոմալիում, եւ ի՞նչ եղավ այնտեղ։ Հետո արագ անցում դեպի Ուկրաինա, որի նոր նախագահը բացասական արտահայտվեց նրա մասին՝ մեր երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում»։
Թրամփը ցանկացած առիթ բաց չի թողնում իր խորը անվստահությունը եւ խորը հակակրանքը հայտնել Յովանովիչի հասցեին, այդ թվում նրան մեղադրելով այլ երկրներում կոռուպցիոն սխեմաներ հովանավորելու մեջ։ Բայց վերջին գրառման մեջ նա մոռացավ հիշատակել Մարի Յովանովիչի հայաստանյան անազնիվ էջին։
Ըստ «Վիքիլիքսի» Մարի Յովանովիչը Հայաստանում ուներ ինֆորմատոր, որը ընդդիմադիր հայացքներով խոշոր գործարար էր։ Եբ այդ ինֆորմարտորը հայկական քաղաքական եւ բիզնես դաշտի վերաբերյալ չստուգված տեղեկություններ եւ «բացահայտումներ» էր անում, հավանորեն, հետապնդում էր սեփական շահերը։
Իրականում հայկական բիզնես դաշտի շատ ներկայացուցիչներ երկար տարիներ գիտեին, որ իրենց մասին «դանոսներ» , տեղեկատվական արտահոսքեր, այդ թվում նաեւ սուտ տեղեկություններ էին փոխանցվում ԱՄՆ իշխանություններին։ Սակայն չէին կարողանում կռահել, թե ով է այդ «լավ ընկերը»։ «Վիքիլիքսի» գաղտնազերծումից հետո, երբ դիվանագիտական նամակագրության մեջ նշվում են բնութագրիչները՝ ընդդիմադիր հայացքներով խոշոր գործարար, ապա շատերը սլաքները սկսեցին ուղղել Խաչատուր Սուքիասյանի կողմը։
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել