Նիկոլ Փաշինյանը ծաղրում եւ ոտնատակ է տալիս օրենքները
Պետությունն այդ ես եմ, ժողովուրդը՝ ես եմ, օրենքները՝ ես եմ: Այսպես է շարունակում մտածել Նիկոլ Փաշինյանը եւ չի դադարում ծաղրել եւ ոտնատակ տալ օրենքները: Նա իր նպատակներն իրականացնելու համար պատրաստ է ամեն ինչի:
Գործը հասել է այնտեղ, որ Փաշինյանը իմքայլական ագրեսիվ հնազանդ մեծամասնությանը, ըստ մամուլի հրապարակումների, հանձնարարել է շտապ փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում, ինչը հնարավորություն կտա հիվանդ պատգամավորներին՝ գրավոր տեղեկացնել իրենց քվեարկության մասին:
Սա ծաղր է ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ օրենքների եւ պետության նկատմամբ: Մենք նստած հետեւում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր գլխում ծնված տարօրինակ նպատակներին հասնելու համար բռնաբարում օրենքներն ու սահմանադրությունը:
Չկա աշխարհում նման պրակտիկա, որ հիվանդ պատգամավորը գրավոր մասնակցի քվեարկությանը: Չկա, բայց հանուն Նիկոլ Փաշինյանի նպատակի կարող է եւ լինել: Առանց խորհրդակցելու Վենետիկի հանձնաժողովի հետ, առանց ուսումնասիրելու միջազգային փորձը, առանց հանրային լայն քննարկման հերթական փոփոխությունն է պատրաստվում:
Նույն հաջողությամբ պատգամավորներն այլեւս կարող են չմասնակցել քվեարկությանը եւ գրավոր իրենց կատարած ընտրության կամ որոշման մասին տեղեկացնեն սիրելի առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին:
Երբ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հայտարարեց, որ եթե կարեւոր քվեարկություն լինի, ապա հիվանդները, այդ թվում կորոնավիրուսով վարակվածները պետք է գան եւ քվեարկեն, շատերը այն համարեցին նրա մտքի ֆանտազիան, բայց պարզվեց, որ դա Փաշինյանի մտքի ֆանտազիան էր:
Հիմա պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել, որ չտապալվի ՍԴ դատավորների ընտրությունը։ Իշխանությունն օրենքով երկամսյա ժամկետ է սահմանել ՍԴ-ն համալրելու համար։
Ահա այսպիսի իրականությունում ենք ապրում, որտեղ օրենքը դա մի մարդու կամքն ու ցանկությունն է, իսկ սահմանադրությունը՝ նրա թաշկինակը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամը փակել է իր գրասենյակը Վրաստանում
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել...
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին