Կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը
Կառավարության հավանությանն են արժանացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։
Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը, սահմանել կամ համարժեքորեն վերանայել որոշ ճանապարհային նշանների կամ ճանապարհային երթևեկության որոշ կանոնների պահանջների խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև լուծել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների վերաբերյալ որոշ կարգավորումների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։
Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մանկական տրավմատիզմի կանխարգելման նպատակով առաջարկվում է նաև վերանայել տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման համար նախատեսված սանկցիայի տեսակներն ու չափերը՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն նախատեսելով 20000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Բացի դրանից՝ խցանումների առաջացումը կանխելու և բնականոն երթևեկության հոսք ապահովելու համար, մասնավորապես, առաջարկվում է՝ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» կամ «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար» ճանապարհային նշանի պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 2 տուգանային միավոր, «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելված տեղերը ցույց տվող ճանապարհային գծանշման պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 1 տուգանային միավոր։


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...