Բարսելոնան հատուկ ծրագիր է մշակել
Կատալոնական «Բարսելոնան» հատուկ ծրագիր է մշակել, որը պետք է օգնի ակումբին իր շարքերը հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին։
Ինչպես հաղորդում է Fichajes.net-ը, «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան 26-ամյա ռմբարկուին դիտարկում է որպես առաջիկա տարիներին թիմի կազմն ուժեղացնելու առաջնահերթ թիրախ։ Կատալոնացիները պատրաստ են նորվեգացուն առաջարկել հնգամյա պայմանագիր՝ տարեկան 31,5 միլիոն եվրո աշխատավարձով։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը պատրաստ է երաշխավորել Հալանդի տեղը հիմնական կազմում և պահպանել Անգլիայում նրա ներկայիս աշխատավարձի չափը։ Ակնկալվում է, որ հավանական աշխատանքային համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը։
Ակտիվ բանակցություններ սկսելու գլխավոր նախապայմանը ֆինանսական խախտումների գործով «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր պատիժն է։ Եթե գործի քննության արդյունքում անգլիական ակումբը զրկվի Պրեմիեր լիգայում իր տեղից, «Բարսելոնան» կփորձի անմիջապես օգտվել ստեղծված իրավիճակից և պայմանավորվածություն ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
armsport.am


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...