ՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ)
ՆԳ նախարարության ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացումը, վարքագծի կանոնների պահպանումը և հանրային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդումը նախարարության գործունեության առաջնահերթություններից են և այդ նպատակով ՆԳ նախարարությունում իրականացվում են համալիր տարբեր միջոցառումներ:
Նմանօրինակ միջոցառումներից էին «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստումները և «Զրույց հոգեբանի հետ» խորագրով հանդիպում-քննարկումները։ Դրանց մասնակցել է Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շուրջ 300 ծառայող։
«Յուրաքանչյուր տարի ՆԳ նախարարի կողմից հաստատվում է նախարարության հանրային ծառայողների բարեվարքության պլանը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք միտված են ծառայողի բարեվարք կերպարի կերտմանը։
Բարեվարքությունը և հոգեբանությունը սերտորեն փոխկապակցված են միմյանց, քանի որ երկուսն էլ ուսումնասիրում են անձի ներքին արժեքները, դրդապատճառները և դրանց արտահայտումը վարքագծի մեջ։
Բարեվարքությունը, ոչ միայն իրավական կամ էթիկական հասկացությունն է, այլ նաև անձի առողջ հոգեբանության և անձնային աճի հիմքերից մեկն է»,- նշում է ՆԳՆ ՄՌԿՎ մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման և բարեվարքության հարցերով բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Անահիտ Կարապետյանը։
Վերապատրաստումների առանցքում հանրային ծառայողի վարքագծի իրավական և էթիկական չափանիշներն են։ Մասնակիցները ուսումնասիրել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, վարքագծի կանոնների պահանջները և դրանց կիրառման առանձնահատկությունները։
Քննարկվել են նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանը միտված գործողությունները, անհամատեղելիության պահանջները, նվերներ ստանալու արգելքը, քաղաքական չեզոքության պահանջը և այլ սահամանափակումները:
ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս Աղավնի Կարապետյանի խոսքով՝ շեշտը դրվել է հանրային ծառայողների բարեվարքության կանոնների վրա՝ ամրագրելով նաև նրանց վարքագծի կանոնները, սկզբունքները և ներկայացնելով այն օրենսդրական պահանջները, որոնք նախատեսված են բարեվարքության համակարգը լիարժեք պահպանելու համար։
Բարեվարքության մշակույթի ձևավորման գործում կարևորվում է նաև ծառայողների հոգեբանական պատրաստվածությունը։ Այդ նպատակով կազմակերպվել են «Զրույց հոգեբանի հետ» խորագրով հանդիպումներ, որոնք հնարավորություն են ընձեռել բաց քննարկելու մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղիները։
Անդրադարձ է կատարվել աշխատանքային սթրեսի կառավարմանը, հուզական կայունության պահպանմանը, միջանձնային արդյունավետ հաղորդակցությանը և կոնֆլիկտային իրավիճակներում կառուցողական վարքագծի դրսևորմանը։
ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ-հոգեբան
Անի Հարությունյանը անդրադառնալով նպատակներին նշում է․
«Հանդիպում-քննարկման նպատակն է բարձրացնել մասնագիտական պատրաստության մակարդակը, հոգեբանական գիտելիքներ տալ և հասկանալ, թե իրենք ի՞նչ ռեսուրսների պակաս ունեն մասնագիտական դաշտում և ներդնել այն մեխանիզմները, որը հնարավորություն կտա աշխատանքային պրոցեսում հոգեբանական ուղղորդումներ կատարել և մասնագիտապես ավելի պատրաստված լինել հանձնարարականները կատարելիս»։
ՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են։


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...