Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածու
Միլանի «Ինտերի» և Հռոմի «Լացիոյի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դիտարկվում է որպես Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից մեկը՝ 2027/28 մրցաշրջանի համար։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։
Չնայած ընթացիկ մրցաշրջանում գրանցած ոչ գոհացուցիչ արդյունքներին՝ թուրինյան ակումբի ղեկավարությունն ու սեփականատերերն առայժմ մտադիր չեն պաշտոնանկ անել գլխավոր մարզչին։ Սակայն, եթե առաջիկա ամիսներին իրավիճակը չբարելավվի, ակումբի դիրքորոշումը կարող է փոխվել։
Որպես մինչև մրցաշրջանի ավարտը Սպալետիին փոխարինելու հավանական թեկնածուներ՝ շրջանառվում են Ստեֆանո Պիոլիի և Անտոնիո Կոնտեի անունները, որից հետո ղեկավարությունը կանցնի Ինձագիին հրավիրելու կոնկրետ քայլերի։ Այս պահին իտալացի մասնագետը մարզում է սաուդյան «Ալ-Հիլալը»։
«Ինտերի» ղեկին Ինձագին 2023/24 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը և երեք անգամ՝ Սուպերգավաթը։ Բացի այդ, միլանյան ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ։
armsport.am


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...