Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանը
Կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն համայնքների հարևանությամբ գտնվող զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
Որոշման նպատակն է ապահովել զորամասի կաթսայատան գազամատակարարումը՝ վառելափայտը բնական գազով փոխարինելու և բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու համար. ասված է հիմնավորումների մեջ։
Զորամասի գազաֆիկացման և գազաբաշխիչ կայանի կառուցման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 140.7 մլն դրամ։ Ենթակառուցվածքը շահագործելու և գազամատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ է, որ դրա սպասարկումն իրականացնի «Գազպրոմ Արմենիան»։
Որոշման համաձայն՝ պետական գույքը Պաշտպանության նախարարությունից կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին, ապա անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի ընկերությանը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը 2026 թվականի պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնի։


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...