Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունը Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները Սախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցների Նրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի են Լողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածու Կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել է Ոստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում Ադրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունըԿերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետներըՍախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցներիՆրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի ենԼողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածուԿխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժըՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել էՈստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայումԱդրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունըԱննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է (տեսանյութ)Մադրիդի Ռեալը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավԵրբ խաղում ես տասը հոգով, դա շատ բարդ էՀանդիպում Կինոդարանի ներկայացուցիչների հետԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը կոչ է արել ՎրաստանինՍիգի արդյունագործական որսի չափաքանակը Սևանում կավելանաԼատվիան բացահայտում է ՀայաստանըՌԴ նախագահը դեռ որոշում չի կայացրել Ուկրաինայի հարցովԲարսելոնան հատուկ ծրագիր է մշակելԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելՄիավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներինԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանըՏեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունըԽաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն էԻսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլաններըԲաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԶինապահ հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրաԿանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինԱրագածում արդեն խորը ձմեռ է (տեսանյութ)Ինդոնեզիայում ուսանողները բախվել են ոստիկանության հետՀայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Դու հիմար մարդ ես: Եվ ի դեպ, ձեր ցանցը ամենից վատն է. Թրամփը լրագրողին (տեսանյութ)Եթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացելՍպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունըԱյս պահին Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանըԱրսենալը փրկվեց պարտությունիցՃարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկաՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ)Սիմֆոնիկ ԵվրոպաԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետԿարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել (տեսանյութ)Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածունԹեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենաՀայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. ՓաշինյանԳիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտումԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Գիտություն

Գիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում գերազանցության զարգացման համար արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում» (WARIE) նախագծի պաշտոնական բացմանը։ Նախագիծն իրականացվում է Horizon Europe-European Excellence Initiative նախաձեռնության շրջանակում և համակարգվում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից. ներկայացված 284 հայտերից ընտրվել է շուրջ 10 տոկոսը։ Նախագիծը միավորում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի 13 առաջատար գիտահետազոտական և բարձրագույն կրթության հաստատությունների։ Հայաստանյան կողմից կոնսորցիումում ընդգրկված է նաև Երևանի պետական համալսարանը:  Ավելի քան 4,2 միլիոն եվրո բյուջեով WARIE նախագծի տևողությունը չորս տարի  է։

Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հետևողականորեն ընդլայնվում է

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ  Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հետևողականորեն ընդլայնվում է. հայաստանյան կազմակերպությունների մասնակցությամբ վերջին հինգ տարիներին կնքվել է 31 դրամաշնորհային պայմանագիր՝ շուրջ 10,7 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով։

ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի առանցքային նպատակներից են գիտական գերազանցության խթանումը, մարդկային ներուժի զարգացումը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացումը, գիտական արդյունքների գործնական կիրառության ընդլայնումը և Հայաստանի առավել խոր ինտեգրումը միջազգային գիտական համակարգին։

Պետական ներդրումների աճ․ գիտության բյուջեն եռապատկվել է

Նախարարի ընդգծմամբ՝ առաջնահերթությունները զուգորդվում են նաև պետական ներդրումների աննախադեպ աճով․ 2018 թվականի համեմատ գրեթե եռապատկվել է գիտության պետական ֆինանսավորումը։

«Ներդրումներ են իրականացվել հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, էապես ընդլայնվել են գիտական դրամաշնորհները։ Մեր նպատակն է ձևավորել գիտակրթական այնպիսի համակարգ, որտեղ ժամանակակից ենթակառուցվածքները, բարձր որակավորում ունեցող մասնագետները և միջազգային համագործակցությունը միասին նպաստում են նոր գիտելիքի ստեղծմանն ու գործնական լուծումների մշակմանը։ Այս տեսլականին է ծառայում նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Նախագծի նշանակությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում, քանի որ այն միավորում է Հայաստանի գիտության զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, Եվրոպական միության հետ համագործակցության հնարավորությունները և Արևելյան գործընկերության շրջանակում գիտական կարողությունների ամրապնդման ընդհանուր նպատակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Կստեղծվեն արհեստական բանականության գերազանցության կենտրոններ

Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության միջգիտակարգային հետազոտական գերազանցության կենտրոններ, զարգացնել հետազոտական կառավարման համակարգերը, ներդնել բաց գիտության սկզբունքներին համապատասխան թվային ենթակառուցվածքներ և ընդլայնել երիտասարդ գիտնականների մասնագիտական զարգացման հնարավորությունները։

Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: