Սիմֆոնիկ Եվրոպա
Հոկտեմբերի 24-ին` ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում են հատուկ երեկոյի՝ նշելու հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությունն ու մշակութային կապերը։
«Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագրում կհնչեն երաժշտության տարբեր երանգներ՝ Բեթհովենի դրամատիկ «Կորիոլան» նախերգանքից մինչև Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայի նախերգանքն ու Դեբյուսիի «Ծովը»։
Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը կներկայացնի աշխարհահռչակ դաշնակահար Ալիս Սառա Օտտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Դաշնակահար Ալիս Սառա Օտտը մեր օրերի ամենաառաջադեմ դասական երաժիշտներից է։ Նրա գործունեությունն առանձնանում է ստեղծագործական ինքնատիպ նախագծերով, համաշխարհային հաջողություն գրանցած ալբոմներով և աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ համագործակցություններով։ Իր յուրահատուկ մեկնաբանություններով և կատարողական բացառիկ վարպետությամբ Օտտը գրավում է ունկնդիրներին ամբողջ աշխարհում և մենահամերգների նորարարական ձևաչափերով նորովի ներկայացնում դասական երաժշտությունը ժամանակակից լսարանին։ Ավելի քան 16 տարի նա համագործակցում է «Deutsche Grammophon»-ի հետ, և նրա ալբոմների լսումների թիվը գերազանցել է կես միլիարդը։


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...