Զինապահ հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրա
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի հատուցումների շրջանակում ներառել նաև 1998-2007 թվականներին մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքերը։
Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախագծերի փաթեթը ներառված էր նիստի զեկուցվող հարցերի շարքում։
Նախարարը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների շահառուների շրջանակն ընդլայնելն է։
Ներկայում 2008-2016 թվականների մարտական դեպքերով շահառուները հատուցումներ են ստանում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների հիման վրա։ Պետական բյուջեից վճարվող զինվորական կենսաթոշակն ու պարգևավճարը հիմնադրամը լրացնում է՝ համապատասխան դեպքի համար սահմանված հատուցման չափն ապահովելու համար։
Նախագծով առաջարկվում է այդ հարաբերությունները կարգավորել օրենքով և համակարգում ներառել նաև 1998-2007 թվականների համապատասխան դեպքերը։
Այդ ժամանակահատվածի դեպքերի՝ մարտական գործողությունների հետ կապը կհաստատվի զինծառայողի անձնական գործում առկա փաստաթղթերով։ Դրանց բացակայության դեպքում նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացություն կամ հարցի լուծում դատական կարգով։
1998-2016 թվականների դեպքերի համար նախատեսվում են ամսական վճարներ՝ առանց միանվագ հատուցման։ Դրանց չափերը կհամապատասխանեն 2017 թվականից հետո տեղի ունեցած համանման դեպքերի համար սահմանված ամսական վճարներին։
Նոր ընդգրկվող՝ 1998-2007 թվականների դեպքերով վճարումները նախատեսվում է կատարել 20 տարի՝ առաջին վճարումից սկսած։ Արդեն հատուցում ստացողների դեպքում հաշվարկում ներառվելու է վճարումների անցած ժամանակահատվածը։
Փոփոխվում է նաև ընտանիքի անդամներին գումարը փոխանցելու կարգը։ Օրենքի նախագծում նախատեսվում է, որ հատուցումը «բաժանվում է շահառուների միջև և վճարվում է նրանցից յուրաքանչյուրին առանձին»։ Այս կարգավորումը թույլ կտա վճարումները կազմակերպել առանց ընտանիքի անդամների միջև գումարը ստացող անձի վերաբերյալ համաձայնության անհրաժեշտության։
Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վճարումները մեկ համակարգում կենտրոնացնելուն։ Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ շահառուների ստացած ընդհանուր գումարի նվազում չի նախատեսվում․ կախված կոնկրետ դեպքից՝ այն կավելանա կամ կպահպանվի։
Հիմնադրամի գնահատմամբ՝ 1998-2007 թվականների դեպքերով հնարավոր հատուցումների առավելագույն թիվը 389 է, իսկ տարեկան ծախսը գնահատվում է շուրջ 1,5 միլիարդ դրամ։


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...