Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հնարավոր եռակողմ հանդիպումը պետք է նվիրված լինի, այդ թվում, միջուկային սպառազինությունների կրճատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողներին:
«Խոսքը միջուկազերծման մասին է։ Այսպիսով, հարցը միայն դա չէ։ Բայց մենք բազմաթիվ քայլեր ունենք անելու։ Սակայն ես կարծում եմ, որ սա ամենամոտն է, որ երբևէ տեսել եմ։ Դուք էլ նույնն եք տեսնում, ինչ ես», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար եռակողմ հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ «Մենք կխոսեինք միջուկային զենքի մասին, միջուկազերծման մասին», - հստակեցրել էր Թրամփը։
Իր հերթին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Չինաստանն արդեն զբաղվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպման նախապատրաստմամբ և բարենպաստ հանգամանքների դեպքում այն կներառվի Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...