Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունը Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները Սախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցների Նրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի են Լողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածու Կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել է Ոստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում Ադրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունըԿերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետներըՍախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցներիՆրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի ենԼողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածուԿխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժըՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել էՈստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայումԱդրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունըԱննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է (տեսանյութ)Մադրիդի Ռեալը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավԵրբ խաղում ես տասը հոգով, դա շատ բարդ էՀանդիպում Կինոդարանի ներկայացուցիչների հետԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը կոչ է արել ՎրաստանինՍիգի արդյունագործական որսի չափաքանակը Սևանում կավելանաԼատվիան բացահայտում է ՀայաստանըՌԴ նախագահը դեռ որոշում չի կայացրել Ուկրաինայի հարցովԲարսելոնան հատուկ ծրագիր է մշակելԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելՄիավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներինԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանըՏեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունըԽաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն էԻսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլաններըԲաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԶինապահ հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրաԿանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինԱրագածում արդեն խորը ձմեռ է (տեսանյութ)Ինդոնեզիայում ուսանողները բախվել են ոստիկանության հետՀայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Դու հիմար մարդ ես: Եվ ի դեպ, ձեր ցանցը ամենից վատն է. Թրամփը լրագրողին (տեսանյութ)Եթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացելՍպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունըԱյս պահին Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանըԱրսենալը փրկվեց պարտությունիցՃարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկաՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ)Սիմֆոնիկ ԵվրոպաԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետԿարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել (տեսանյութ)Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածունԹեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենաՀայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. ՓաշինյանԳիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտումԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Աշխարհ

Լատվիան բացահայտում է Հայաստանը

Լատվիական հայտնի 360 TV «Četri uz koferiem» (չորսը ճամպրուկով) ճամփորդական հաղորդաշարն իր՝ Հայաստանին նվիրված եթերաշրջանում հեռուստադիտողներին ներկայացրել է երկրի մշակույթը, պատմությունը, բնությունն ու հյուրընկալությունը։ Հայտնի լատվիացի ոճաբան Ինդրա Սալցևիչայի (Indra Salceviča) գլխավորությամբ ճանապարհորդող մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր վայրեր, իսկ Դիլիջանն ու դրա շրջակայքը դարձել են նրանց ուղևորության կարևոր ու հիմնական կանգառներից մեկը։

Դիլիջանում հյուրերին հանդիպել և քաղաքում ուղեկցել է Meet Dilijan-ի թիմը՝ օգնելով նրանց բացահայտել քաղաքի բնությունը, պատմամշակութային ժառանգությունը, տեղական խոհանոցն ու առանձնահատուկ մթնոլորտը։

«Četri uz koferiem» հաղորդաշարի միջոցով Դիլիջանը ներկայանում է միջազգային լսարանին որպես ուղղություն, որտեղ անտառային բնությունը, պատմական հուշարձանները, տեղական համերն ու հյուրընկալությունը միավորվում են մեկ ամբողջական փորձառության մեջ։

Դիլիջան՝ բնության և խաղաղության գրկում

Հաղորդման մասնակիցները Դիլիջանում երկու գիշեր են անցկացրել բնության գրկում գտնվող հարմարավետ տնակներում։

Հաղորդմանը մասնակիցները պատմում են, որ քաղաքի կանաչ լանդշաֆտները, գեղատեսիլ տեսարաններն ու խաղաղ միջավայրը նրանց հնարավորություն են տվել վայելելու դիլիջանյան բնությունն ու ժամանակ անցկացնելու քաղաքի առօրյայից հեռու։

Հին Դիլիջանից մինչև միջնադարյան վանական համալիրներ

Meet Dilijan-ի թիմի ուղեկցությամբ ճանապարհորդները ծանոթացել են Դիլիջանի և դրա շրջակայքի պատմամշակութային ժառանգությանը։

Նրանք զբոսնել են Հին Դիլիջանի վերականգնված թաղամասում՝ ծանոթանալով ավանդական ճարտարապետությանը և քաղաքի պատմական միջավայրին։

Ուղևորության կարևոր կանգառներից է եղել միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը՝ Հաղարծնի վանական համալիրը։ Այստեղ մասնակիցները ծանոթացել են վանքի պատմությանն ու անվան հետ կապված ավանդությանը։

Այս այցելությունները ներկայացրել են Դիլիջանի զբոսաշրջային ուղղության կարևոր բաղադրիչներից մեկը՝ բնության և պատմամշակութային բացահայտումների համադրությունը։

Տեղական համեր և ժամանակակից Դիլիջան

Մշակութային շրջայցերի հետ մեկտեղ հաղորդման մասնակիցները ծանոթացել են նաև տեղական խոհանոցին՝ համտեսելով դիլիջանյան սնկով պատրաստված ուտեստներ, թարմ բանջարեղեն և կանաչեղեն։

Նրանց այցելությունների թվում է եղել նաև նորաբաց Cabinet Café & Restaurant-ը, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու Դիլիջանի գաստրոնոմիական միջավայրին։

Հաղորդման ժամանցային դրվագներում ներառվել են նաև տարբեր զվարճալի փորձություններ, այդ թվում՝ լոլիկի հյութ խմելու և կարաոկե երգելու հետ կապված առաջադրանքներ։ Դրանք ճանապարհորդությանն ավելացրել են հումոր և անսպասելի պահեր՝ բացահայտելով մասնակիցների անհատականություններն ու խմբային փոխհարաբերությունները։

Հայաստան–Լատվիա զբոսաշրջային կապերի նոր հնարավորություններ

Լատվիական հեռուստահաղորդման անդրադարձը Հայաստանին և Դիլիջանին հնարավորություն է տալիս երկրի զբոսաշրջային առաջարկը ներկայացնելու լատվիական լսարանին։

Երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի զարգացմանը նպաստում է նաև ուղիղ օդային հաղորդակցությունը։ Երևան–Ռիգա–Երևան ուղիղ չվերթները ճանապարհորդությունն ավելի հարմար են դարձնում Հայաստանի և Լատվիայի միջև՝ ստեղծելով նոր հնարավորություններ զբոսաշրջության, մշակութային փոխանակման և մարդկանց միջև կապերի ամրապնդման համար։

Meet Dilijan․ Դիլիջանը՝ տարվա բոլոր եղանակներին

Meet Dilijan-ը Դիլիջանի պաշտոնական զբոսաշրջային հարթակն է, որը ստեղծվել է այցելուներին տեղեկատվության մեկ վստահելի աղբյուր տրամադրելու նպատակով։ Meet Dilijan-ի նպատակն է քաղաքը ներկայացնել որպես տարվա բոլոր եղանակներին այցելելու գրավիչ ուղղություն՝ բացահայտելով նրա բնությունը, մշակութային ժառանգությունը, տեղական համայնքը, գաստրոնոմիան և զարգացող զբոսաշրջային միջավայրը։

armenpress