Բարսելոնան կամային հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում կատալոնական Բարսելոնան հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ թուրքական Գալաթասարայի նկատմամբ (1-4)։
Ստամբուլում կայացած խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ալեքսեյ Բատրակովը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Ժոաու Կանսելուն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսում կատալոնացիներն արդեն պարզապես անկասելի էին և ցուցադրեցին հիանալի արդյունավետություն. 50-րդ րոպեին Ֆերմին Լոպեսը առաջ մղեց թիմին, ընդամենը երեք րոպե անց՝ 53-րդ րոպեին, Էնթոնի Գորդոնը խփեց երրորդ գնդակը, իսկ 65-րդ րոպեին Կարիմ Ադեյեմին ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը։
Այսպիսով, կատալոնական ակումբը տոնեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը ընթացիկ խաղարկությունում։Լիգայի փուլի հաջորդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 20-ին (ժամը 23։00-ին) կհյուրընկալվի մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ին, իսկ «Գալաթասարայը» հոկտեմբերի 21-ին (ժամը 20։45-ին) ուժերը կչափի ֆրանսիական «Լիլի» հետ։


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...