Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունը Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները Սախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցների Նրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի են Լողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածու Կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել է Ոստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում Ադրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունըԿերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետներըՍախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցներիՆրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի ենԼողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածուԿխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժըՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել էՈստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայումԱդրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունըԱննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է (տեսանյութ)Մադրիդի Ռեալը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավԵրբ խաղում ես տասը հոգով, դա շատ բարդ էՀանդիպում Կինոդարանի ներկայացուցիչների հետԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը կոչ է արել ՎրաստանինՍիգի արդյունագործական որսի չափաքանակը Սևանում կավելանաԼատվիան բացահայտում է ՀայաստանըՌԴ նախագահը դեռ որոշում չի կայացրել Ուկրաինայի հարցովԲարսելոնան հատուկ ծրագիր է մշակելԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելՄիավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներինԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանըՏեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունըԽաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն էԻսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլաններըԲաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԶինապահ հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրաԿանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինԱրագածում արդեն խորը ձմեռ է (տեսանյութ)Ինդոնեզիայում ուսանողները բախվել են ոստիկանության հետՀայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Դու հիմար մարդ ես: Եվ ի դեպ, ձեր ցանցը ամենից վատն է. Թրամփը լրագրողին (տեսանյութ)Եթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացելՍպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունըԱյս պահին Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանըԱրսենալը փրկվեց պարտությունիցՃարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկաՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ)Սիմֆոնիկ ԵվրոպաԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետԿարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել (տեսանյութ)Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածունԹեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենաՀայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. ՓաշինյանԳիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտումԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Աշխարհ

«Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով պանելային քննարկում

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով ԵՄ ընդլայնման հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանը: 

Բացման խոսքով հանդես է եկել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը: Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն։ 

«Մոդերատոր: Շնորհակալություն։ Այժմ կցանկանայի խոսքը փոխանցել նախարար Միրզոյանին։ Մենք լսեցինք, որ դա հրամայական է, որ երկարատև, բավական բարդ գործընթաց է: Երևանի տեսանկյունից՝ Ձեր երկրի և Եվրոպական միության միջև հարաբերություններում առկա է բավականին դրական դինամիկա։ Կարո՞ղ եք ասել՝ ո՞րն է վերջնակետը, երբ նստում եք դեպի Եվրոպա ընթացող այս գնացքը։ Ո՞րն է Ձեզ համար վերջնական նպատակակետը։

Արարատ Միրզոյան: Ողջունում եմ բոլորին։ Սկսեմ՝ ներկայացնելով, թե ինչ ունենք ներկայում:

Եվրոպական միության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորն ու սերտ են և ընդգրկում են ոլորտների ու ուղղությունների աննախադեպ լայն շրջանակ։ Մենք ունենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը դիտարկում է Հայաստան–Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Վերջերս մենք ընդունել ենք նաև երկրորդ առաքելությունը, որը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն գործում է մշտական հիմունքներով և աջակցում է մեզ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Չլինելով ԵՄ անդամակցության թեկնածու երկիր՝ մենք ստացել ենք ինքնավար առևտրային միջոցներ։ Սա ամենաթարմ նորությունն է. ԵՄ-ն ընդունել է ինքնավար առևտրային միջոցներ՝ աջակցելու Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մենք նաև Եվրոպական միության հետ ստորագրել ենք համաձայնագիր, որը մեզ հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող ԵՄ տարբեր առաքելություններին։

Կրկին, չլինելով անդամակցության թեկնածու երկիր, մենք ստացել ենք Աճի և դիմակայունության ծրագիր և ԵՄ աջակցություն։ Չլինելով թեկնածու երկիր՝ մենք աջակցություն ենք ստացել նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում։

Այսպիսով, խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսության կամ առևտրի ոլորտում աջակցության մասին չէ։ Խոսքը նաև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների մասին է։

Այս ամենը նշում եմ՝ ցույց տալու համար, որ Եվրոպական միության հետ միասին մենք գտնվում ենք շարունակաբար նոր հորիզոններ բացահայտելու գործընթացում՝ ԵՄ-ն և Հայաստանը միմյանց ավելի ու ավելի մերձեցնելու նպատակով։

Ձեր հարցն այն է, թե որն է վերջնակետը, վերջնական նպատակակետը։ Վախենամ՝ հիասթափեցնեմ Ձեզ, բայց կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները։ Թույլ տվեք բացատրել իրական իրավիճակը։ Հայաստանում, եթե լիովին անկեղծ լինենք, ԵՄ անդամակցության վերաբերյալ լուրջ քննարկումները նոր են սկսվել։ Մենք այս հարցի շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ, թեև 2025 թվականի գարնանն ընդունել ենք Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Սա հայկական կողմի ընկալումն է։

Այժմ դիտարկենք ԵՄ-ի ընկալումը։ Մենք արդեն լսեցինք այս հարցի վերաբերյալ մի քանի դիտարկում։

Կա նաև երրորդ շերտը, որը մեր դեպքում չափազանց կարևոր է՝ Հայաստանի հարևանությունը։ Եկեք թվարկենք մեր հարևաններին։ Ադրբեջան. մենք նոր ենք հաստատել խաղաղություն և սկսել երկկողմ առևտուրը։ Մենք բացում ենք միմյանց տարածքները փոխադրումների և տարանցման համար, ապաշրջափակում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները։ Սակայն դեռևս կան մի շարք զգայուն հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Արևմուտքում Թուրքիան է, որի հետ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ենք վարում։ Մենք կարգավորում ենք հարաբերությունները, սակայն սահմանը դեռևս փակ է։ Հարավում Իրանն է՝ իր բարդ տարածաշրջանային միջավայրով, հանգամանքներով և խնդիրներով։ Հյուսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եք պատկերացնել հնարավոր արձագանքը և այդ երկրի հետ հարաբերությունների առանձնահատկությունները։ Պատմականորեն մենք շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել և այսօր էլ պահպանում ենք ամուր կապեր, սակայն հնարավոր արձագանքը պետք է պատշաճ կերպով կառավարել։ Ոչ ոք չի ցանկանում նոր թշնամիներ ձեռք բերել, և մենք որևէ երրորդ կողմի վնաս հասցնելու շահագրգռվածություն չունենք։

Ինչ վերաբերում է Վրաստանին, պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլիներ իրավիճակը, եթե Վրաստանը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Դա էական փոփոխություն կբերեր և կփոխեր նաև այս բեմում արտաքին գործերի նախարարի հետ մեր քննարկման բնույթը։

Այսպիսով, վերադառնալով հիմնական հարցին՝ կարծում եմ, որ ոչ ոք չգիտի վերջնական նպատակակետը։ Սակայն լավ նորությունն այն է, որ, առնվազն իմ տպավորությամբ, մենք երկուսս էլ՝ Հայաստանը և Եվրոպական միությունը, ներառյալ անդամ պետությունները, հաճույք ենք ստանում այս գործընթացից։ Ուստի եկեք վայելենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորություններ և համագործակցության նոր շերտեր, իսկ ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ արդյոք պետք է «ամուսնանանք», թե ոչ։

Մոդերատոր: Շատ շնորհակալություն։ Բրիտանական անգլերենում մի արտահայտություն կա՝ ավելի լավ է ճանապարհորդել հույսով, քան հասնել տեղ: Հաշվի առնելով Եվրոպական միությունում քաղաքական իրավիճակը՝ թերևս սա տեղին արտահայտություն է։

(...)

Մոդերատոր. Նախարար Միրզոյան, կցանկանայի վերադառնալ մի հարցի, որին Դուք արդեն անդրադարձաք՝ Հայաստանի տարածաշրջանային միջավայրին և հարևաններին։

Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես կարող են Եվրոպական միության հետ Ձեր երկրի ամրապնդվող հարաբերությունները, որոնց բազմաթիվ օրինակներ բերեցիք, դրական փոփոխությունների խթան կամ գործիք դառնալ, օրինակ, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ինչպե՞ս կարող է դա օգնել Ձեզ ամրապնդելու հարաբերությունները հարևանների հետ։

Արարատ Միրզոյան. Իմ ուղիղ և անկեղծ պատասխանն այն է, որ այս երկու հարցերը գուցե այնքան էլ սերտորեն փոխկապակցված չեն, քանի որ մենք, անկախ ամեն ինչից, շարունակելու ենք բարելավել հարաբերությունները մեր հարևանների հետ։ Դա պայմանավորված չէ մեր եվրոպական քաղաքականությամբ կամ եվրոպական ձգտումներով։

Մյուս կողմից՝ պետք է ընդունենք, որ եթե մեր ձգտումը Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալն է, ապա հարևանների հետ խնդիրների կամ հակամարտությունների առկայությունը, հավանաբար, կխոչընդոտի այդ գործընթացին։

Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն ամենին, ինչ պարոն (Մոնտենեգրոյի) նախագահն ասում էր վերջին մի քանի րոպեների ընթացքում։ Նրանք կատարել են բոլոր գլուխներով նախատեսված պահանջները։ Նրանք ունեն բոլոր անհրաժեշտ նշումները՝ բոլոր կետերով, ենթակետերով և նույնիսկ ենթաենթակետերով։ Եվ մենք պետք է ընդունենք, որ, ի վերջո, դա միշտ էլ եղել է քաղաքական որոշում։ Ուրեմն որտե՞ղ է Չեռնոգորիայի վերաբերյալ քաղաքական որոշումը։

Սա շատ կարևոր է Հայաստանի համար՝ սեփական քայլերը ծրագրելիս վերլուծելու տեսանկյունից։ Մենք նաև լսեցինք [Լիտվայի] նախարարի ներկայացրածը, թե ինչպես են որոշումները կայացվում կուլիսներում՝ փակ դռների հետևում։ Այս ամենը կարևոր հանգամանքներ են նաև մեր որոշումների կայացման գործընթացում։

Այսպիսով, վերադառնալով Ձեր հարցին՝ անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք բարելավել հարաբերությունները, և գրեթե հասել ենք մեր նպատակին։

Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի։

Մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»։

Մոդերատոր: Հուսանք, որ այդպես էլ կլինի։ Շնորհակալություն բոլորիդ այս դրական ազդակների համար։

(...)

Մոդերատոր. Նախարար Միրզոյան, որպես եզրափակիչ անդրադարձ՝ ի՞նչ կասեք Միացյալ Նահանգների և Ձեր տարածաշրջանում նրա դերակատարության մասին։

Արարատ Միրզոյան. Ես կնախընտրեի ԱՄՆ–ԵՄ հարաբերությունների գնահատականը թողնել Եվրոպական միության և Միացյալ Նահանգների պաշտոնյաներին։ Ինչ կարող եմ ասել, այն է, որ իմ երկրում և, հավանաբար, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում նրանց շահերը չեն հակասում միմյանց, և նրանք հիանալի համագործակցում են։

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման և ապաշրջափակման գործընթացում։ Սա կարևորագույն կապող օղակ է լինելու հաղորդակցության և փոխադրումների համար, օրինակ, Պորտուգալիայի և Չինաստանի, Արևմուտքի և Արևելքի միջև։

Կարծում եմ՝ Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները նույնպես այս գործընթացի շահառուներից են։

Այսպիսով, Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են աշխարհի բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը»։