Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը քառորդ եզրափակչում է
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը շարունակում է տպավորիչ ելույթները՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր։
77 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հայ ըմբիշն ընդամենը 50 վայրկյանում 9-0 հաշվով վստահ առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող Հուբերտ Սիդորուկի նկատմամբ: Մի քանի ժամից Տերտերյանը կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար, որտեղ նրա մրցակիցը կլինի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն (72 կգ քաշային կարգում), հունգարացի Լևենտե Լևային։
Կիսաեզրափակիչ հասնելու ճանապարհին հայ ըմբիշը մեկնարկային ծանրագույն պայքարում 2-1 հաշվով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Իմրան Ալիևին, իսկ 1/8 եզրափակիչում համառ գոտեմարտում 1-1 հաշվով (առաջին միավորը վաստակելու չափանիշով) պայքարից դուրս էր թողել Ուզբեկստանը ներկայացնող Աբդուլո Ալիևին:


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...