Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունը Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները Սախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցների Նրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի են Լողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածու Կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել է Ոստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում Ադրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունըԿերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետներըՍախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցներիՆրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի ենԼողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածուԿխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժըՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել էՈստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայումԱդրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունըԱննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է (տեսանյութ)Մադրիդի Ռեալը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավԵրբ խաղում ես տասը հոգով, դա շատ բարդ էՀանդիպում Կինոդարանի ներկայացուցիչների հետԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը կոչ է արել ՎրաստանինՍիգի արդյունագործական որսի չափաքանակը Սևանում կավելանաԼատվիան բացահայտում է ՀայաստանըՌԴ նախագահը դեռ որոշում չի կայացրել Ուկրաինայի հարցովԲարսելոնան հատուկ ծրագիր է մշակելԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելՄիավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներինԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանըՏեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունըԽաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն էԻսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլաններըԲաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԶինապահ հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրաԿանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինԱրագածում արդեն խորը ձմեռ է (տեսանյութ)Ինդոնեզիայում ուսանողները բախվել են ոստիկանության հետՀայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Դու հիմար մարդ ես: Եվ ի դեպ, ձեր ցանցը ամենից վատն է. Թրամփը լրագրողին (տեսանյութ)Եթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացելՍպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունըԱյս պահին Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանըԱրսենալը փրկվեց պարտությունիցՃարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկաՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ)Սիմֆոնիկ ԵվրոպաԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետԿարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել (տեսանյութ)Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածունԹեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենաՀայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. ՓաշինյանԳիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտումԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Գիտություն

Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում

Քաղցկեղի բուժման նոր մեթոդների որոնումներն ու փորձարկումները շարունակվում են։ Առողջապահական համակարգում այժմ փորձարկվում է մի նոր համակարգ, որը կոչվում է mRNA։ Այն հարմարեցված է կոնկրետ հիվանդի մոտ հայտնաբերված ուռուցքին։ Այսինքն բուժման մեթոդը անհատականացվում է։

Այս ուղղությամբ քաղցկեղի բուժման իրենց տարբերակն են փորձարկում Moderna և Merck ընկերությունները։ Այդ փորձարկման արդյունքները մասնագետների ուշադրությանն են արժանացել։ Կարծիքներ կան, որ այդ մեթոդը կարող է փոխել քաղցկեղի բուժման հեռանկարների վերաբերյալ ընդհանուր մոտեցումները։

Ամերիկյան երկու խոշոր դեղագործական ընկերություններ՝ Moderna-ն և Merck-ը հայտարարել են մաշկի ագրեսիվ քաղցկեղի՝ մելանոմայի դեմ անհատականացված բուժման նոր մեթոդի՝ mRNA-ի փորձարկումների երրորդ փուլի հաջող արդյունքների մասին։ Հազարից ավելի հիվանդների փորձնական բուժումը այդ ընկերությունների մշակած դեղամիջոցով որոշակի արդյունք է տվել՝ նվազել է վիրահատությունից հետո մելանոմայի կրկնվելու և տարածվելու վտանգը։

Մասաչուսեթսի «Բրիգեմ» ինստիտուտի մաշկային ուռուցքաբան, դոկտոր Ռայան Սալիվանը, որն ուսումնասիրում է mRNA տեխնոլոգիայի կիրառումը քաղցկեղի բուժման ժամանակ, փորձարկումների արդյունքն այսպես է նկարագրում․

«Սա, իսկապես, մեծ նշանակություն ունի։ Սա նոր դեղամիջոցի երրորդ փուլի կլինիկական փորձարկում է, որտեղ հիվանդները պատահականության սկզբունքով խմբերի են բաժանվել, և այն, կարծես, դրական արդյունք է տվել»։

Թեև նոր դեղամիջոցը պատվաստանյութ է համարվում, մասնագետները հստակեցնում են, որ խոսքը սովորական կանխարգելիչ պատվաստման մասին չէ։ Այս բուժումը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք արդեն վիրահատվել են, ուռուցքը հեռացվել է, սակայն հիվանդության կրկնության վտանգը պահպանվում է։ Ուռուցքը հեռացնելուց հետո բժիշկները ուսումնասիրում են դրա գենետիկական առանձնահատկությունները, որոնց հիման վրա էլ կազմակերպվում է անհատականացված բուժումը, ասում էդոկտոր Ռայան Սալիվանը․

«էությունը հետևյալն է․ նախ պարզում ենք, թե ինչով է ուռուցքը տարբերվում։ Հետո փորձում եք հասկանալ՝ իմունային համակարգն այդ տարբերություններից որը կարող է ճանաչել։ Դրանից հետո կանխատեսման մոդելի միջոցով որոշում ենք, թե այդ տարբերություններից որոնք պետք է թիրախավորել պատվաստանյութով։ Եվ դրանից հետո պատվաստում ենք»։

Moderna-ի և Merck-ի առաջարկած այս մեթոդով կարելի է յուրաքանչյուր հիվանդի ուռուցքին բնորոշ մինչև 34 տարբեր փոփոխություն թիրախավորել ։ Այսինքն՝ բուժման հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն նույնը չէ բոլոր հիվանդների համար։

Ուռուցքաբան դոկտոր Մատեո Կարլինո Բուժման ասում է՝ նոր մեթոդի կիրառումը որոշվում է յուրաքանչյուր առանձին հիվանդի ուռուցքի ուսումնասիրությունից հետո։

«Սա չափազանց անհատականացված բուժում է։ Անհատականացված բժշկության մեծ մասում ուռուցքի գենետիկական վերլուծություն են անում և ասում՝ ձեր ուռուցքն ունի այս կամ այն մուտացիան։ Այդ մուտացիան կարող է հանդիպել հիվանդների 40-50 տոկոսի, կամ ընդամենը 1-2 տոկոսի դեպքում»։

Սակայն, ինչպես բացատրում է մասնագետը, միայն այս կամ այն մուտացիան հայտնաբերելը դեռ բավական չէ․

 «Բայց դա դեռ լիովին անհատականացված չէ։ Իսկ այստեղ այդ փոփոխությունն իսկապես հատուկ պետք է լինի տվյալ մարդուն»։

Բայց հիմա մասնագետների համար գլխավոր հարցն է՝ կկարողանա նույն մոտեցումն աշխատել նաև այլ տիպի քաղցկեղի դեպքում։ Moderna-ն և Merck-ն արդեն ուսումնասիրում են այս տեխնոլոգիայով թոքերի, միզապարկի և երիկամի քաղցկեղի բուժման հնարավորությունները։ Սակայն միշտ չէ, որ փորձարկումները դրական արդյունք են տվել։ Ուշագրավ է, որ գերմանական կենսատեխնոլոգիական BioNTech ընկերությունը դադարեցրել է հաստ աղու քաղցկեղի բուժման անհատականացված mRNA մեթոդի իր փորձարկումը՝ արդյունավետության պակասի պատճառով։

Այսպիսով, ըստ մասնագետների, մելանոմայի դեպքում ստացված արդյունքը դեռ համընդհանուր լուծում չէ։ Բաց է մնում նաև բուժման այդ մեթոդի հասանելիության հարցը․ յուրաքանչյուր հիվանդի համար անհատական բուժում կազմակերպելը բարդ է և ժամանակատար։ Բայց եթե առաջիկա փորձարկումներով պարզվի, որ այս մոտեցումն արդյունավետ է նաև այլ ուռուցքների դեպքում, քաղցկեղի բուժման գաղափարախոսությունը կարող է փոխվել՝ «մեկ դեղ բոլորի համար» սկզբունքից դառնալով «բուժում՝ ըստ անհատական առանձնահատկությունների»։

armradio.am