Նիկոլի համար գոյություն ունի միայն մեկ արժեք, դա փողն է. Գեղամ Նազարյան
Հիմա մեր երկրի ապագայի հարցն է որոշվում: Նրանք, ովքեր դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանին, մի հավատացեք, նա ստախոս է, վախկոտ: Ինքը միշտ ասում էր՝ գիտեք, երազում եմ անվախ լինել, բայց այդպես ծնվում են, Նիկոլ, դու մեղավոր չես, բայց վախկոտ մարդը Հայաստանը չի կարող ղեկավարել, հեռացի՛ր: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
«Նիկոլ, այստեղ որևէ մեկը չպետք է հավաքվեր, այս բողոքի միջոցառումները չպետք է լինեին, դու նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդեիր և հեռանայիր: Դուք ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ եք ուզում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, երբ մեր տղերքի մարմինները դեռ հողին փարված չեն, դեռ նրանց մարմինները չենք գտել ու չենք էլ գտնի, քանի դու չես հեռացել»,-ասաց նա:
Նա նշեց, որ 2.5 տարի Նիկոլ Փաշինյանն այս պատերազմն էր պատրաստում, Արցախի հերոսներին դատում էին, փակում էին բանտերում, որ Արցախը սկուտեղի վրա դրած հանձնի Ադրբեջանին: «Այն էլ այն սկուտեղով, որի վրա դրված էր լինելու մեր երեխեքի մարմինները: Նիկոլ, դու կարծում ես, որ սա մարսելո՞ւ ես, ո՛չ, ոչ մի տեղ էլ չես մարսելու, եթե ճողոպրես, դու մի շանս ունես՝ ներողություն խնդրես ու հեռանաս, ասես՝ ինձ դատեք այն դատարանով, որոնց ասում էի վնգստացող դատավորներ»:
Նազարյանը հայտարարեց՝ Փաշինյանն այնքան թույլ է եղել, որ 30 տարվա դիվանագետների աշխատանքը համարել է «կոշիկ լպստել»:
«Բոլորը քեզ նման չեն, Նիկո՛լ: Ժողովուրդ, ուշադիր եղեք, Նիկոլը տարածում է մի գաղափար, թե ինքը փրկել է 25 հազար տղայի կյանք, ո՛չ, Նիկոլ, մարդ եղիր, որ գոնե Աստծո դատաստանի մոտ գոնե մի արդարանալու բան ունենաս ու ասես, որ հրաժարական տալու համարձակություն ես ունեցել: Մեր երկիրը քո ներկայության ամեն մի օրով ավելի է թուլանում: Պետք է Վազգեն Մանուկյանին շնորհակալություն հայտնեք, որ համաձայնվում է երկրի այս իրավիճակում ծանր բեռի տակ մտնել: Վազգեն Մանուկյանի արածի մի տոկոսը կերազեիր անել այս երկրի համար»,-շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում