Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ) Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ) Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է

Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվել
Հայաստան

«Դուք հաղթել եք պատերազմում, բայց հաղթող չեք դարձել». Արա Աբրահամյանը դիմել է Ալիևին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, անդրադառնալով Ղարաբաղյան վերջին պատերազմին, դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից:

Աբրահամյանը իր խոսքում մասնավորապես ասել է.

«Պարոն Ալիև, անցել է գրեթե երկու ամիս, ինչ Դուք թուրքական բանակի և իսլամական գրոհայինների աջակցությամբ և բոլոր տեսակի զենքերի (ներառյալ միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային և ֆոսֆորային ռումբեր ՝ խաղաղ բնակչության դեմ) կիրառամբ, «լուծել եք» ղարաբաղյան հիմնախնդիրը: Բայց այս հարցի «լուծումը» տարածաշրջանին խաղաղություն չի բերել: Չգիտես ինչու, Դուք այս մասին չեք ասում ձեր ժողովրդին:

Ցավոք, այն վարքագիծը, որն ընտրել եք եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, մեծ վտանգ է պարունակում և դանդաղ ազդեցության ական է դնում տարածաշրջանային անվտանգության համակարգի տակ, ինչը գրեթե անհնար է դարձնում երկու ժողովուրդների համատեղ կյանքը:

Այսօր ցուցադրաբար «ճնշելով» և ոտնահարելով հայերի պատիվն ու արժանապատվությունը՝ Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի վաղ, թե ուշ մեր ժողովուրդները կրկին բախվեն ռազմի դաշտում:

Ադրբեջանցիների հետ հայերի համակեցության առասպելական հեռանկարների մասին խոստումներին զուգահեռ, Աֆղանստանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Դուք դիմում եք աշխարհի մահմեդականներին ՝ փորձելով նրանց հայերի դեմ տրամադրել: Հայերի, որոնք անհիշելի ժամանակներից ապրել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ՝ իսլամական պետություններում, և բոլոր ժամանակներում իրենց տաղանդի, նվիրվածության և ստեղծագործական աշխատանքի շնորհիվ վայելել և վայելում են արժանի հարգանք: Այս մասին ձեզ կասեն Իրանի և Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սուդանի, Քուվեյթի, Եգիպտոսի, Իրաքի և շատ այլ երկրների և առաջնորդները և շարքային քաղաքացիները, որոնց փորձում եք պարտադրել ձեր հայատյաց քաղաքականությունը՝ արհեստականորեն բորբոքելով կրոնական կրքեր:

Բազմաթիվ երկրներում հայերի ժառանգությունն այնքան նշանակալի է, ինչպես, օրինակ, Թուրքիայում, որ հայերի ստեղծած ճարտարապետական և մշակութային գլուխգործոցները մինչ օրս այդ երկրի այցեքարտն են: Իրենց աշխատանքով Բաքուն փառավորվել են հայ արդյունաբերողներ, բժիշկներ և ճարտարագետներ, գիտնականներ և շինարարներ: Բայց դժվար թե հարյուր տարի առաջ Բաքվի նավթահանքերը ստեղծած Գյուլպենկյանը կամ Մանթաշովը կարող էին ենթադրել, որ Դուք, պարոն Ալիև, այս մեծ հովանավորներին հակառակ, նավթի արդյունահանումից ստացված գումարը կօգտագործեիք ոչ թե բարի գործերի, այլ նրանց սերունդների ոչնչացման համար. հայ քաջարի մարշալների և Հայրենական մեծ պատերազմի շարքային զինծառայողների սերունդների, որոնց անուններն ու ազգանունները «մոռանում եք» նշել ամեն անգամ, երբ հպարտորեն նշում եք Ադրբեջանի ԽՍՀ-ից Խորհրդային Միության հերոսների թիվը:

Պարոն Ալիև, Ձեզ հաղթող համարելով՝ Ձեզ հաղթողի պես պահեք:

Սեղմեք «ստոպ» կոճակը: Դադարեցրեք քաղաքական վանդալիզմը և Ձեր ենթակաների բարբարոսությունը, որոնք ծաղրում են հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին, սոցիալական ցանցերում տեղադրում են պատանդ վերցված ռազմագերիների և խաղաղ բնակիչների, ներառյալ տարեց անօգնական մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մանրամասները:

Քաղաքակիրթ մարդկության մաս դառնալու ցանկության մասին Ձեր խոսքերը գեղեցիկ են թվում, բայց Ձեր գործերը, ցավոք, արտահայտիչ կերպով վկայում են հակառակի մասին. պատմությունը վերաշարադրելու և այն հողերում հայերից ազատվելու մասին, որտեղ դարերով ապրել և արարել են մեր նախնիները, ինչպես դա արել եք Նախիջևանում, որտեղ այսօր ոչ միայն հայ բնակչություն, այլ նաև հայկական եկեղեցիներ, հուշարձաններ ու գերեզմաններ չեն մնացել:

Այսօր ընտրություն կատարելով հօգուտ Ադրբեջանի վրա թուրքական վասալիտետ հաստատելու և Ձեր երկիրը տարածաշրջանում նոր ահաբեկչական հենակետ դարձնելու՝ Դուք այլ մատրիցա եք պարտադրել Ձեր քաղաքացիներին, և այժմ նրանք ստիպված կլինեն ապրել այլ իրականության մեջ:

Եվ Ձեր կողմից ստեղծված այս վտանգավոր իրողությունը, ցավոք, ադրբեջանցի ժողովրդին հնարավորություն չի թողնում խուսափելու նոր պատերազմից: Պատերազմ, որը տեղի է ունենալու վաղ թե ուշ, և այդ ժամանակ դուք այլևս չեք հիշվի որպես հաղթող: Ի վերջո, պետք է կարողանալ ոչ միայն պարտվել, այլև հաղթել: Իսկ դուք, հաղթելով պատերազմում, այդպես էլ հաղթող չդարձաք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։