Հրապարակված տվյալներն օր առաջ պետք է քննության առարկա դառնան․ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր պայմանավորվածության մասին
Չեմ ուզում այս պահին անդրադառնալ իմ հայտարարությանը և ինչ-որ փաստեր, իրադարձություններ կամ հանգամանքներ նկարագրել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը խոսել է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկել։
«Չեմ ուզում անդրադառնալ իմ հրաժարականի պահանջներին, միայն կարող եմ ասել, որ նախատեսում եմ առաջիկայում ասուլիս տալ։ Իհարկե, ձեռնպահ եմ մնալու նեղ անձնական խոսակցությունները կամ հանգամանքները ներկայացնելուց, որովհետև այն կարծիքին եմ, որ անվտանգության աշխատակիցը չպետք է ներկայացնի այն տեղեկությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը և որի մեջ ես սպառնալիք եմ տեսել, այդ հանգամանքների մասին անպայման կխոսեմ»,-հայտարարեց նա։
Հարցին՝ ինքն ապօրինի հանձնարարություն ստացե՞լ է, որը որպես սպա երբեք չէր կատարի, Համբարձումյանն արձագանքեց․ «Ես ձեռնպահ կմնամ ապօրինի հանձնարարական ձևակերպումը տալուց, ես կարող եմ ընդամենը փաստեր ասել, որ այո, եղել է հանձնարարական, որը, ես գտել եմ, որ չպետք է կատարեմ»։
Հարցին՝ դա Վազգեն Մանուկյանին վերաբերո՞ւմ է, Համբարձումյանն ասաց, թե այդ հարցերի վերաբերյալ կխոսի ասուլիսին։ «Ես պատրաստ եմ պատասխանել այն հարցերին, որոնց մեջ չեմ տեսնում պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակաման ռիսկ, այդ տվյալները կներկայացնեմ»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե պահեստազորի սպաները հանդես են եկել հայտարարությամբ, որ պետք է ուսումնասիրվի այն տեղեկությունը, որ պայմանավորվածություններ են եղել Նիկոլ Փաշինյանի և հակառակորդ պետության ղեկավարի՝ Ալիևի միջև, Համբարձումյանն արձագանքեց, թե մնում է իր կարծիքին։
«Լիարժեք կիսում եմ իմ գործընկերների մտահոգությունը, հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ և ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան։ Նույնիսկ պատրաստ եմ ինքս՝ որպես փորձառու քննիչ կամ քննչական խմբի ղեկավար, համապատասխան լիազորություններով օժտվելու դեպքում իրականացնել նախաքննություն, որովհետև դա այս պահի դրությամբ ինձ ամենամտահոգող հարցն է»,-ասաց նա։
Հարցին՝ ինքը ո՞ր պահից սկսած է տեսել վտանգ ազգային անվտանգությանը, Համբարձումյանը պատասխանեց՝ վերջին ամիսներին։
Իսկ թե կարծո՞ւմ է, որ ինչ-որ գործարք է տեղի ունեցել, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարն արձագանքեց, թե չի կարող ասել, անտեղյակ է։
Նա նաև նշեց, թե երեկ հետևել է Եռաբլուրում ընթացող իրադարձություններին ու վատ զգացել․ «Ես երեկ դիտում էի, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Եռաբլուրում, և, անկեղծ ասած, ուղղակի գարշանք էի ապրում, շատ վատ էի զգում, որ մենք հերթական անգամ ծաղրուծանակի առարկա դարձանք աշխարհի առջև, որովհետև մարդիկ մոռանում են, թե որտեղ են գտնվում․ մենք Եռաբլուրում ենք»,-հայտարարեց նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար