Քանդենք միասին. Ալիևի ու Փաշինյանի ուղերձները
1. Ալիևի հայտարարությունը ԱՊՀ գագաթնաժողովում ուղերձ էր Ն. Փաշինյանին, որ նա ունի դեռևս չկատարված պարտավորություններ, և ինքը սպասում է դրանց։ Ամենայն հավանականությամբ՝ մենք առաջիկայում դրանց կատարման ականատեսն ենք լինելու։
2. Այդ հայտարարությունից ծագում են շատ ցավոտ հարցեր.
ա/ Ի՞նչ պարտավորության և ի՞նչ պայմանավորվածության արդյունքում հայկական զինված ուժերը, ունենալով բոլոր հնարավորությունները, այդպես էլ ոչ մի նշանակալից հարված չհասցրեցին Ադրբեջանի ռազմական, տնտեսական, լոգիստիկ համակարգերին։ Անհավանական է, բայց փաստ է։ 44 օր Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի քաղաքներն ու գյուղերը, հայկական կողմը ինքնապաշտպանության իրավունքով կարող էր ծանր հարվածներ հասցնել Ադրբեջանին, բայց չի արել։ Ինչու՞...
բ/ Արդյո՞ք Փաշինյանի և Ալիևի միջև եղել է հրեշավոր պայմանավորվածություն, որպեսզի պատերազմը շուտ դադարեցնելու՝ ՌԴ նախագահի առաջարկները մերժի Փաշինյանը։ Դա թույլ էր տալիս Ալիևին՝ մի կողմից հանդես գալ կոնստրուկտիվ դիրքերից, մյուս կողմից՝ հասնել նախապես ծրագրած նպատակներին։
3. Եթե ընտանեկան պատճառներով Փաշինյանը չէր կարողանում մասնակցել ԱՊՀ ղեկավարների նիստին, ապա ո՞վ էր թույլ տվել նրան՝ Հայաստանին թողնել առանց ձայնի իրավունքի։ Ինչո՞ւ որևէ մեկին չէր տրվել լիազորություն՝ մասնակցելու։ Դա ընդունված պրակտիկա է։ Թե՞ Ալիևի հետ դարձյալ եղել է ստվերային պայմանավորվածություն, որպեսզի վերջինս առանց որևէ առարկության իր խոսքը հնչեցնի այդ կարևոր լսարանի
առաջ։
4. Փաշինյանի հաջորդ օրվա ուղերձում կարմիր գծով անցնում էր «կառուցենք նորովի» թեզը։ Ի՞նչը կառուցենք նորովի.
ա/ Պետության անվտանգային համակա՞րգը
բ/ Շուշի՞ն
գ/ Հադրու՞թը
դ/ Ադրբեջանին հանձնվող մեր գյուղերը
ե/ Ազգային ոտնահարված արժանապատվությու՞նը
զ/ Թե՞ խոսքն ավելի առարկայական կառույցների մասին է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապող նոր ճանապարհների՝ Մեղրիով, Ջերմուկով։
5. Փաշինյանը նոր բաժանում է դնում՝ ժողովուրդ և Էլիտա։ Նա մեզ առաջարկում է ընտրություն՝ լինել Վահագն Հովակիմյա՞ն, թե՞ հազարավոր այն բժիշկներից, ակադեմիկոսներից, դասախոսներից, ուսուցիչներից, հոգևորականներից, խոշոր գործարարներից, սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներից, սպաներից, երաժիշտներից մեկը։ Նա իր ընտրությունն անձամբ արել է, հերթը մերն է։
6. Երեկվա «Եռաբլուրի գրավումից» հետո երկրում իրավիճակը նոր փուլ է մտել. դա մեր կամքից անկախ է, դա մեզ պարտադրվեց։ Նա մեզ պարտադրեց խաղի նոր կանոններ։ Մենք չենք կարող այս փաստը չընդունել և չանել հետևություններ։ Պետք է արվեն համարժեք քայլեր.
ա/ Փաշինյանի առաջ պետք է փակվեն Հայ առաքելական եկեղեցու դռները. ոչ մի արարողություն նրա մասնակցությամբ։
բ/ Փաշինյանի առաջ պետք է փակվեն մեր երկրի մշակութային օջախները, համերգասրահները, բուհերը, ակադեմիան. նրա ներկայությամբ՝ ոչ մի միջոցառում։
գ/ Դեկտեմբերի 31-ին նա ուղերձի իրավունք չունի. Նոր տարին դիմավորում ենք փողոցում՝ նրա հրաժարականի պահանջով և դրան հասնելու պատրաստակամությամբ։
Սա ամենևին լավ խաղի կանոն չէ, և չարժե, որ այն դառնա ավանդույթ։ Բոլորիս համար, սակայն, պարզ է, որ ինքը՝ Փաշինյանը, երեկվա իր «սգո դեմարշով» վերջնականապես դրեց այս ամենի հիմքերը։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում