Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է. Արթուր Վանեցյան
Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են․ ուղղակի չի կարելի: Այս մասին այսօր` դեկտեմբերիմ 20-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկվա՝ դեպի Եռաբլուր սգո երթին ու դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ճեղքել բազմությանն ու մուտք գործել Եռաբլուր։
«Մենք Եռաբլուրում ենք, որտեղ ամփոփված են մեր հերոսների աճյունները։ Այստեղ գալիս պետք է հասկանանք՝ ուր ենք գալիս։ Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են․ ուղղակի չի կարելի։ Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան էր, որը մեզ չի սազում»,-նշեց Վանեցյանը։
Դիտարկմանը, թե ակտիվորեն տարածվում են լուսանկարներ սգո երթից՝ նշելով, թե ինչքան աջակից ունի Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն արձագանքեց՝ դա այն հարցը չէ, որ պետք է մրցել՝ ում հետևից է շատ մարդ քայլում։
«Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է։ Ինչ վերաբերում է նրան, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթալի է նման համեմատություն անելը։ Կա խորը քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա։ Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենենքերով՝ բարոյական ու մարդկային, պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն ու հայ ժողովուրդը արժանի չէ պարտված առաջնորդ ունենալ»,-ասաց նա։
Դիտարկամը, թե անվտանգության աշխատակիցների կողմից այնպիսի միջոցներ էին գործածվում, որոնք առաջին անգամ էին՝ անձրևանոցներ, պատյաններ, Վանեցյանն արձագանքեց․ «Դուք տեսաք` ինչպես մուտք գործեցին Եռաբլուր, ուղղակի ամոթ է: Երկրի ղեկավարը չի կարող շրջել իր ղեկավարած երկրի մայրաքաղաքով, առավել ևս գալ Եռաբլուր՝ մեր սրբավայր, և իրեն այդքան ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ ուղեկցեն, և ոստիկանները բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ, որ ապահովեն նրա մուտքը Եռաբլուր»,- ասաց նա։
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, և այն հանգամանքին, որ Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները, Վանեցյանն արձագանքեց․
«Այս իշխանությունների օրոք մենք յուրաքանչյուր օր զիջում ենք մեր հայրենեիքի մի հատվածը, լինում են նոր գերեվարվածներ, տեղեկություն չենք ստանում անհետ կորածների վերաբերյալ։ Պետք է փոխվի քաղաքական իշխանությունը, որ այդ բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,-ասաց նա։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում