Նիկոլ Փաշինյանը ստել է և քարոզչական նպատակով օգտագործել Արարատ Միրզոյանի երեխային. հայրական ստորություն
Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության առաջին իսկ օրերից իր վարկանիշի բարձրացման նպատակով մշտապես օգտագործել է իր ընտանիքի անդամներին և հատկապես երեխաներին։ Հանրությունն արդեն սովորել է, որ Փաշինյանը մեդիավահանի դեր է տվել իր երեխաներին և հենց տեղեկատվական ծանր ժամանակներ են սկսվում՝ նա գործի է դնում իր մեդիավահանը։ Այս մասին գրում է Politik.am-ը։
Հիմա, պարզվում է, Փաշինյանը փորձում է օգտագործել նաև իր թիմակիցների երեխաներին և ընտանիքի անդամներին։ Առաջինն այս գործում Փաշինյանին «օգնության» հասան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքի անդամները։
Նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանի դավաճանական քայլից բարկացած ամբոխը ծեծեց Արարատ Միրզոյանին, մի քանի ժամ անց Փաշինյանը ուղիղ եթեր մտավ և հայտարարեց․ «․․․ինչ որ ստահակներ, ստահակներ հարձակվել են Արարատ Միրզոյանի վրա ու իր երեխայի վրա»։
Այս հայտարարությունից հետո իշխանական քարոզչամեքենան գործի անցավ և սկսեց ազդել հասարակության զգացմունքների վրա։ Իշխանությունների նպատակը մեկն էր՝ դեմոնիզացնել հայրենիքի դավաճանության դեմ դուրս եկած ցուցարարներին։ Քարոզչամեքենայի համար անգամ կարևոր չէր այն հանգամանքը, որ ցուցարարների մեծ մասը կապ չուներ բռնությունների և Արարատ Միրզոյանի ծեծի հետ։
Ճշմարտության բացահայտումը սակայն իրեն սպասեցնել չտվեց։ Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը Արարատի Միրզոյանի ծեծի գործից մանրամասներ էր ներկայացրել։ Թերթը տեղեկացրել էր, որ Միրզոյանի հետ իր երեխաներից որևէ մեկը չի եղել, ի սկզբանե սխալ տեղեկություններ են տարածվել: Միրզոյանը միայնակ է եղել՝ խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին:
Այս ամենն իհարկե սպասելի էր, սպասելի էր, որ Փաշինյանը կստի, բայց անսպասելի էր Արարատ Միրզոյանի լռությունը։ Նա տեսնում էր, թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան շահարկում իր հետ չեղած իր երեխայի հանգամանքը, բայց լռում էր։ Միրզոյանի լռությունից կարող ենք ենթադրել, որ նա համաձայնել է, որպեսզի Փաշինյանն օգտագործի իր երեխային քարոզչական նպատակներով։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում