Նիկոլ Փաշինյանը վերջին 2,5 տարում և հատկապես պատերազմը սկսելու օրվանից ապացուցել է, որ ի վիճակի չէ ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը
Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց և փորձեց հասարակությունը պառակտել հներ-նորեր, «սևեր»-«սպիտակներ», հիմա էլ էլիտա է ասում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «արժանապատվության երթի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր հրաժարականը պահանջում են «էլիտար խմբեր»։
Նա ընդգծեց՝ Փաշինյանը չի կարող մանիպուլյացիաներով և հասարակությանը հերթական անգամ կիսելով՝ շարունակել մնալ իշխանության։
Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, բայց, նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը վերջին 2,5 տարում և հատկապես պատերազմը սկսելու օրվանից ապացուցել է, որ ի վիճակի չէ ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը։
«Ուստի մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, որոնք կկարողանան ապահովել մեր ժողովրդի ու երկրի անվտանգությունը, կկարողանան լուծել կուտակված հարցերը։ Ամեն օր կորցնում ենք գյուղեր, նոր քաղաքացիներ են գերեվարվում։ Նիկոլը պետք է գնա, որ մենք լուծենք մեր առջև կանգնած խնդիրները»,-ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց՝ պատերազմի սկսելու, դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար պետք է հարուցվի քրեական գործ, և իրականացվի քննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանները։
Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիների «արժանապատվության երթ» երթը մեկնարկել է «Թումո»–ի այգու մոտից։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում