Նիկոլ չարիքը շարունակում է քանդել մեր երկիրը
Ուշադրություն. ՀՀ ՊՆ-ն կապանցիներին հրամայում է լքել քաղաքի, հայաստանի համար անչափ կարեւոր նշանակություն ունեցող քաղաքի դիրքերը եւ նահանջել: Այս նահանջի հետեւանքով Կապանը ադրբեջանական դիրքերից հեռու է լինելու մեկ կիլոմետր:
Նիկոլի անգործության կամ չարամիտ գործողությունների հետեւանքով Սյունիքի մարզի գյուղեր եւ քաղաքներ զրկվում են չնապարհներից: Զրկվում են կենսական նշանակության ճանապարհներից:
Նիկոլն ու իր բանդան այս իրավիճակում խոսում են Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Բաքթվի հետ առեւտուր անելու մասին: Այսօր արդեն ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրում են, թե շուտով 12 հազար ադրբեջանցի կտեղափոխվի Ստեփանակերտ:
Չկարծեք, թե սա հենց այնպես են գրում: Ոչ, սա եւս Նիկոլի հետ պայմանավորվածությունների շրջանակներում է: Հետո ավելի վատ լուրեր ենք լսելու, իհարկե, եթե շարունակենք նիկոլին հանդուրժել երկրի թիվ մեկ ղեկավարի պատոնում:
Ասեմ, թե հետո ինչ է լինելու: Ադրբեջանցիները տեղափոխվելու են Վարդենիս, Կապան, Իջեւան, Ամասիա, Մասիս: Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ կերպ ասած, Ստեփանակերտի Խանքենդի լինելը:
Ոչ, սրանով չի ավարտվի պատմությունը: Հետո կկառուցվի Նախիջեւանը Ադրբեջանին կապող սուվերեն ճանապարհը, իսկ հետո նկատելու ենք, որ Հայաստանում ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան հայ:
Չեք հավատո՞ւմ: Մի հավատացեք: Դուք 2018-ի ապրիլին չէիք հավատում նրանց, ովքեր ասում էին, որ նիկոլը չարիք ու արհավիրք է բերելու Հայաստան:
Շարունակեք չհավատալ: Շարունակեք ասել, թե ավելի լավ է թուրքը գրավի Հայաստանը, քան նախկին թալանչիները: Այն թալանչիները, որոնք 44 հազար քառակուսի կիլոմետրանոց երկիր էին ստեղծել: Այն թալանչիները, որոնցից սարսափում էին հայր եւ որդի Ալիեւները:
Նիկոլը շարունակում է ձեզ իրար դեմ հանել: Ասում է էլիտան է բունտ անում, որ աղքատ ապրողներից ոմանք ատեն իր դեմ բողոքի գործողություններ անողներին: Նիկոլը չարքի մարմնացումն է: Նա ամեն ինչ, նույնիսկ հիմա, ամեն ինչ անում է հասարակությանը պառակտելու համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա