Նոր Շենն ու Հին Շենը շարունակում են մնալ ադրբեջանական շրջափակման մեջ. համայնքապետերը սպասում են Մուրադովին
Շուշիի շրջանի Նոր Շեն ու Հին Շեն համայնքները շարունակում են մնալ ադրբեջանական շրջափակման մեջ։
NEWS.am-ի հետ զրույցում Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ եկել են ռուս խաղաղապահները, ընթանում են բանակցություններ։
«Գյուղը տարհանվելու ենթակա չի, ժողովուրդն էլ ցանկություն չունի դուրս գալու։ Ինչպես երեկ էր վիճակը, այնպես էլ այսօր է։ Ռուս խաղաղապահները եկել են, բայց ճանապարհները դեռ չեն բացվել։ Սպասում ենք՝ Մուրադովը գա, որոշում պիտի կայացրած լինի. տեսնենք՝ հարցը ոնց է լուծվել»,- նշեց նա։
Սամվել Սարգսյանի խոսքով՝ համայնքի այդ ճանապարհները, որ փակվել են, պիտի բացվեն. «Եթե սա ադրբեջանական տարածք լինի, թող գան, բայց սա հայկական տարածք է, պապենական հող է։ Ուզում են բնակչության շրջանում լարվածություն ստեղծել, տարհանել, հոգեբանորեն ճնշել, բայց չի ստացվում»։
NEWS.am-ի հետ զրույցում Նոր Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն էլ նշեց, որ իրենց մոտ դեռ ռուս խաղաղապահներ չեն եկել. գյուղը 3 օր է՝ շրջափակման մեջ է։
«Ես գյուղում եմ, սպասում եմ, որ իշխանության ինչ-որ ներկայացուցիչ գա, ասի՝ ինչ անենք։ 3 օր է՝ շրջափակման մենք ենք, բայց ոչ մեկ չի ուզում ներկայանա, ասի՝ ինչ անենք։ Ժողովրդին այսպես խաբում են, մինչեւ վերջ պահում են, որպեսզի առանց ապրուստի դուրս գան։ Եթե սրանք հայկական հողեր են, թող հանեն իրենց, եթե չեն հանում, ուրեմն մերը չի»,- նշեց նա։
Դավիթ Դավթյանի խոսքով՝ եթե այս գյուղերն էլ հանձնեն, ապա Արցախն այլեւս գոյություն չի ունենա. «Ստեփանակերտը Հայաստանից 50 կիլոմետրով կտրվելու է։ Եթե կա պայմանավորվածություն, գծված քարտեզ, ապա պետք է հանեն։ Սա հայկական հող է, թուրքը երբեք այստեղ չի մտել, պարզվում է՝ տված է։ Ժողովրդի աչքերն էլ փակած են պահում։ Գոնե ժողովրդին հանեն, ասեն՝ տված է, գնացեք։ Ուզում են Խծաբերդի նման անեն, ժողովրդին գերեվարեն»։
Համայնքապետը նշեց, որ բնակչության շրջանում այս պահին խուճապ կա, անելանելի դրության մեջ են։
Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը դեկտեմբերի 13-ին, հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումն առաջացել է դեպի Շուշիի շրջանի Մեծ Շեն եւ Հին Շեն բնակավայրերն իրար միացնող գյուղամիջյան ճանապարհ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը