Թուրքի հետ համաձայնության եկած իշխանությունը չի կարող ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը. Ապարանում բողոքի ակցիա է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում նաեւ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։
«Մեր այսօրվա հավաքն ունի ընդամենը մեկ նպատակ՝ պահանջում ենք, որ այս իշխանությունը հեռանա: Թուրքի հետ համաձայնության եկած իշխանությունը, թուրքի գրպանը մտած իշխանությունը չի՛ կարող ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Ռուսլան Բարսեղյանը:
Ռուսլան Բարսեղյանը նշեց, թե ինչու են Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանում. «Երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, խոսք տվեց, որ յուրաքանչյուր հարց կքննարկի ժողովրդի հետ, խոսք տվեց, որ Արցախն անառիկ կպահի, որ պետք է յուրաքանչյուր հայ որոշի Հայաստանի ճակատագիրը: Բայց բոլորս տեսանք, որ Փաշինյանը գիշերով ստորագրեց այդ ամոթալի կապիտուլյացիոն հայտարարությունը՝ չհարցնելով ոչ մեկիս»:
Ըստ Ռուսլան Բարսեղյանի՝ այն մարդիկ, որոնք համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք մինչ օրս սատարում են նրան, նույնպես դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, Արցախին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը