Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Հոկտեմբերի 12-ին Նիկոլին ասացի՝ խնդրիր Պուտինին, կանգնեցրու պատերազմը, սակայն չի արել. Շարմազանով

Ակնհայտ է, որ հողատու Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է եւ փորձում է ձերբակալություններով, կալանավորումներով, իրավական տեռոր իրականացնելով՝ հասարակության առողջ հատվածին՝ նաեւ ընդդիմադիրներին, հետ պահել վճռական գործողություններից՝ նրա հրաժարականը պահանջելու առումով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Եվ բոլորիս վրա կան նման դատական գործեր՝ կամ ձերբակալման բողոքարկում, կամ կալանավորման: Այսօր մենք Վահրամ Բաղդասարյանի դատական նիստին ենք եկել հետեւելու. մեր հույսը Սահմանադրությունն է, օրինականությունն է, դատավորներն են, որոնք կծառայեն, ոչ թե ռեժիմին, այլ ՀՀ պետական շահին: Բայց մի բան կարող եմ ասել, որ անկախ դատարանի որոշումից, անկախ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաներից՝ մենք քանի շնչում ենք, պայքարելու ենք այս հողատու ռեժիմի եւ նիկոլիզմի դեմ: Եթե նրա հույսն այն է, որ մեզ՝ ռեպրեսիաներ անելով, վախեցնելով կարող է հետ պահել մեր պայքարից, սխալվում է, որովհետեւ մեր տղաները 2.5 տարի է՝ պայքարում ենք: Եթե շատերը նոր են սկսել պայքարել, մենք 2.5 տարի պայքարել ենք, քարկոծվել ենք, տարբեր տիպի ռեպրեսիաների ենթարկվել ենք, այսօր՝ առավելեւս՝ մեր պայքարը հայրենիքի համար է, հայրենիքի փրկության համար: Մեր ընտանիքի անդամներն էլ են պատրաստ ցանկացած լուծման. մեզ կբռնեն՝ իրենք են դուրս գալու փողոց, չնայած իրենք էլ են մեզ հետ հիմա փողոցում, որովհետեւ սա քաղաքական պայքար չի, սա հայրենիքի պայքար է»:

Էդուարդ Շարմազանովը՝ որպես պատմաբան, արձանագրեց՝ վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանը երբեք այսքան ողբերգական, կործանարար վիճակում չի եղել՝ ինչքան այսօր. «Եվ պատճառը Նիկոլ Փաշինյանն է, ով հրահրեց պատերազմը, ով պատերազմի ընթացքում 44 օր պաշտոնական տեղեկատվությամբ խաբեց, մոլորության մեջ գցեց ժողովրդին, որ հաղթում ենք, սակայն բերեց եւ ժողովրդից ծածուկ՝ կնքեց կապիտուլյացիոն ակտ: Ավելին՝ ով մերժեց Պուտինի առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու։ Պարոն Փաշինյան, ո՞ւմ ես լսել դու, երբ հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը չես ընդունել, եւ մինչեւ այդ՝ շտաբի պետի առաջարկը չես ընդունել: Ախր եթե քո շտաբի պետը քեզ ասում է, որ մենք ռեսուրս չունենք պատերազմելու, շտաբի պետը թիվ մեկ զինվորական պատասխանատուն է, Նիկոլն ի՞նչ՝ աստղերին նայելով որոշել է, որ պետք է հաղթեի՞ն. «Էրատո» ջոկատի վրա՞ էր հույսը դրել, ո՞վ է նրան իրավունք տվել մեր ազգի ճակատագրի հետ խաղալ»։

Շարմազանովը շեշտեց, որ հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 10-ը բոլոր զոհերի ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

«Մենք, իհարկե, ունենք համաժողովրդական շարժման, հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան, բայց կրկնում եմ, բացի Նիկոլից, սորոսականներից ու տեռորիստներից՝ ով էլ գա, ավելի լավ կկառավարի, որովհետեւ սրանից վատ կառավարել ուղղակի հնարավոր չէ։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ երկու օր է՝ Արցախում գյուղեր են անցնում թշնամու վերահսկողության տակ, Նիկոլի իշխանությունն ասում է՝ դիմել ենք ռուսական կողմին: Այսինքն՝ ի՞նչ, ձեռքերն Արցախից լվացե՞լ է: Այս մարդը քաղաքական իմպոտենցիայի վառ օրինակ է եւ իր ամբողջ ռեժիմը: Եվ ես ուզում եմ դիմել բոլորին՝ ով այսօր ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ով այսօր փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանին, նա կրկնակի դավաճանական ակտ է գործում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հիմա մի քայլ ունի անելու, դա հրաժարական տալն է. «Նա կապիտուլյացիոն ակտ ստորագրած, թուրքի առաջ ծնկի եկած մարդ է, մարդը, ում Ալիեւը ձեռք է առնում… Բաքվի շքերթից հետո նորմալ մարդիկ երկու ճանապարհ ունեն՝ ինքնասպանություն կամ կամավոր հրաժարական: Առաջինը չէի ցանկանա, 4 երեխաների հայր է, թող իր երեխաների գլխից անպակաս լինի: Սակայն նա ոչ մեկն է անում, ոչ՝ մյուսը: Կառչել ես աթոռին, որ ի՞նչ անես: Մի օր գնալու ես չէ՞, շուտով ես գնալու»։

Շարմազանովն ասաց, որ հոկտեմբերի 12-ին ինքը դիմել է Փաշինյանին՝ պատերազմը կանգնեցնելու իր առաջարկով. «Ողղակի ասել եմ՝ «Խնդրիր Պուտինին, կանգնեցրու պատերազմը: Եթե այսօր չընդունես նրանց առաջարկը, վաղն ավելի վատ առաջարկի առաջ ես կանգնելու», սակայն չի արել:

ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ հակառակորդ այս օրերին ակտիվացել է այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունը բացակայում է։

«Աշխարհի վիրավորանքն է տալիս Հայաստանի, հայ ժողովրդի հասցեին, այստեղից զրո արձագանք։ Ավելին, նրա պատգամավորները աննամուսի նման ԱԺ-ում ասում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ պիտի դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ Մի պատգամավորն ասում է՝ մեր գերիների հետ լավ են վարվում, երբ տեսնում ենք՝ ինչպես են մեր գերիներին անարգում, ծեծում, սպանում են։ Էդքան արժանապատվություն ունեք, գնացեք Ալիեւին պատասխանեք։ Պետության ղեկավարն ունի մեկ ֆունկցիա՝ պահպանել իր քաղաքացիների եւ իր սահմանների անվտանգությունը. ոչ էն ա կարողանում անի, ոչ էլ՝ էն։ 2 գյուղ մտնեն, անվտանգության նիստն 2 օր հետո անի։ Մարդիկ զանգում, ասում են՝ ինչ է կատարվում երկրում, ամբողջ Պռոշյան փողոցը ոստիկանական շքախումբ է»։

Շարմազանովի խոսքով՝ Ապրիլյան պատերազմին իրենց մի զանգով արտասահմանցի պատգամավորներ էին գալիս Արցախ. «Մեր ջանքերով Ադրբեջանն ագրեսոր էր համարվում, իսկ այսօր Ադրբեջանը պատերազմ է սկսել, ու միջազգային հանրությունից զրո արձագանք, որովհետեւ Պառլամենտում նստած ամեն ինչից խոսում են, բացի Ադրբեջանին մեղադրելուց»։